ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Դատարան ներկայացնել առցանց հայցադիմում և միջնորդություն

Քաղաքացիական բնույթի գործեր քննելու վերաբերյալ հայցադիմում կամ միջնորդություն կարելի է ներկայացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ առցանց եղանակով։

Վերաքննիչ, Վճռաբեկ կամ Սահմանադրական դատարաններ դիմել հնարավոր է ֆիզիկապես այցելելով հետևյալ հասցեներ։

Դիմումները ներկայացվում են Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն հարթակի միջոցով։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական, իրավաբանական անձինք, բանկեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • Անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • Մուտք գործելուց հետո անցնել էկրանի ձախ կողմում բացված «Իմ գործերը» բաժնի «Քաղաքացիական» ենթաբաժինը,
  • Ընտրել «Ավելացնել» կոճակը, 
  • Համապատասխան դատարանն ընտրելուց հետո շարունակել հերթականությամբ լրացնել Հայցվորի, Պատասխանողի, Երրորդ անձի և իրավասու անձի տվյալները (եթե առկա են),
  • Երկրորդ քայլով ներկայացնել հայցադիմումի նկարագիրը,
  • Երրորդ քայլով ներկայացնել փաստ կամ իրավական հիմք՝ անհրաժեշտության դեպքում կցել ապացույցներ։
  • Չորրորդ քայլով լրացնել պահանջի բովանդակությունը,
  • Հինգերորդ քայլով ներկայացնել միջնորդություն, եթե անհրաժեշտ է։
  • Վճարել սահմանված պետական տուրքը e-payments համակարգով,
  • Վեցերորդ քայլով հնարավոր է խմբագրել հայցադիմումը, որը ինքնաշխատ կերպով գեներացվել է համակարգի կողմից,
  • Յոթերերդ քայլով անհրաժեշտ է ներբեռնել պատրաստի դիմումը, այնուհետև վերբեռնել և սեղմել «Ավարտել» կոճակը։


Ներկայացվող պահանջները

Առցանց եղանակով հայցադիմում կամ միջնորդություն հնարավոր է ներկայացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարրաներ միայն քաղաքացիական բնույթի գործեր քննելու համար։


Պահանջվող փաստաթղթեր

  • Հայցադիմումի փաստական և իրավական հիմքերին կցված ապացույցներ (ֆայլերով վերբեռնում)
  • Անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություններ և դրանց կցված փաստաթղթեր
  • Պետական տուրքի վճարումը հավաստող ծածկագիր


Վճարման չափը և կարգը

Վճարումն իրականացվում է առցանց եղանակով, e-payments կամ այլ վճարային համակարգերի միջոցով։ 
Վճարման չափը տարբեր է, սկսած 1500 դրամից՝ կախված դեպքից։

Ուշադրություն

Հայցվորը կարող է հետաձգել վճարումը՝ սեղմելով «Ներկայացնել միջնորդություն պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ» կոճակը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Առցանց դիմելու գործընթացը տևում է 10-15 րոպե։

Հայցադիմումի ընդունման կամ մերժման վերաբերյալ որոշման հրապարակման ժամկետը տարբեր է ՝ կախված դատավարության  և գործի բնույթից։ Այդ մասին կտեղեկցավի դատավարության ընթացքում։


Հղում օրենսդրությանը 

Պետական տուքի մասին ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ՝ 09:00 - 18:00

Հեռախոսահամար`
+374 10 511 776

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ դատական իշխանություն
Այս էջը օգտակա՞ր էր