ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Վերականգնել ծննդյան վկայականը

Եթե ծննդյան վկայականը կորել է կամ մաշվածության պատճառով դարձել է անընթեռնելի, հնարավոր է ստանալ նորը։

Ծննդյան վկայականը վերականգնելու համար հնարավոր է դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ՀՀ հյուպատոսական կառույցների միջոցով։  

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
5,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Ծննդյան վկայականը վերականգնելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես այց ամրագրել և այցելել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ցանկացած գրասենյակ (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Արտասահմանում բնակվող քաղաքացիները ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու համար կարող են դիմել տվյալ պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ:


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ՔԿԱԳ (ЗАГС) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագիր, օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանված,
  • լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր և լիազորող անձի անձնագրի պատճենը (այլ պետությունում դիմելիս լիազորագիրը պետք է լինի նոտարական կարգով հաստատված և միջազգային պայմանագրերով վավերացված (ապոստիլ) կամ օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատված բնօրինակ),
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Վճարման չափը և կարգը

Ծննդյան վկայականը վերականգնելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 ՀՀ դրամ։ Վճարումը կատարվում է ՔԿԱԳ (ЗАГС) գրասենյակում։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծննդյան վկայականի կրկնօրինակը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն ուղարկվում է տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին։ 

Փաստաթուղթն ունի հսկիչ համար և հսկիչ նույնականացման նշան, որոնց միջոցով այն կարելի է տեսնել նաև verify.e-gov.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ ՝ 09:00-18:00
Ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր