ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակ (քվոտա)

Օզոնային շերտը քայքայող նյութեր և հիդրոֆտորածխածիններ ՀՀ ներմուծելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ անհատական չափաքանակ (քվոտա)։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռներեցներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Պահանջվող փաստաթղթերը

Անհատական չափաքանակ (քվոտա) ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Անհատական չափաքանակները չհաստատելու հիմքերը

Անհատական չափաքանակները կարող են չհաստատվել, եթե՝

  • երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,

  • տվյալ տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ընդհանուր չափաքանակն սպառվել է:


Վճարման չափը և կարգը

Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների անհատական չափաքանակները (քվոտա) տրամադրվում են անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Անհատական չափաքանակների սահմանումը իրականացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով։ 

Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հոկտեմբերի 30-ը: Ժամկետի ավարտից հետո 30 օրվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությունն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

  • բավարարել հայտն ամբողջությամբ և տրամադրել անհատական չափաքանակ,

  • բավարարել հայտը մասնակիորեն և տրամադրել անհատական չափաքանակ,

  • մերժել անհատական չափաքանակի տրամադրումը:

 

Նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին։

Չափաքանակները տրամադրվում են հիմնական փուլի համար նախատեսված կարգով, բացառությամբ հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետի: 

Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:


Լրացուցիչ փուլում
յուրաքանչյուր հայտը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է նախատեսված որոշումներից մեկը: Որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը գրավոր տեղեկացվում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին:

Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը կամ ընդհանուր չափաքանակի սպառումը:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր