Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողն ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ
Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու hետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքի կամ earlyone հավելվածի միջոցով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով:
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10» հասցեն (Քաղաքացիության շնորհման վարչություն),
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը, որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։
Ուշադրություն
Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե նշված էլեկտրոնային հասցեին դիմումատուն ստանում է այդ մասին համապատասխան հաղորդագրություն։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝
- մինչև դիմումը ներկայացնելը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ լինել ՀՀ քաղաքացու հետ և այդ 2 տարիների ընթացքում առնվազն 365 օր ժամկետով ապրած լինել ՀՀ-ում կամ ունենալ ՀՀ քաղաքացի երեխա։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին Քաղաքացիության շնորհման վարչությունում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
-
օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
-
35 x 45 մմ չափսի 6 գունավոր լուսանկար,
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
-
ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը,
- անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
- ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը,
Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։
1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ մահվան վկայականը կամ դրանց պատճենները։
Ուշադրություն
Հայկական ազգություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելուց տեղում պետք է հանձնեն ՀՀ Սահմանադրության թեստ։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160529 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Ուշադրություն
2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կազմելու է 50,000 ՀՀ դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։
- Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է իր անհատական ծածկագիրը SMS հաղորդագրությամբ՝ իր դիմումի համարով կամ նամակ էլեկտրոնային հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
- ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու կամ մերժելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։
- Դիմումը բավարարվելու դեպքում անձն այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության` 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում
- ՀՀ կառավարության` 2007 թականի հոկտեմբերի 4-ի N 1154-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64