Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մշտական կացության կարգավիճակ
Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
- լրացնել պահանջվող տվյալները (Էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը) և սեղմել «Առաջ» կոճակը,
- բացվող պատուհանում լրացնել էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծածկագիրը,
- հաջորդ էջում լրացնել դիմողի անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի (օրինակ՝ անձնագիր) համարը, իսկ այցելության վայրն ինքնաշխատ կերպով ընտրված կլինի (հասցե՝ Թաիրով 14),
- «Այցելության օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացին պետք է հիմնավորի, որ`
-
ունի ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսին կամ մերձավոր ազգական (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ), ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,
-
ազգությամբ հայ է,
-
ՀՀ-ում զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Պահանջվող փաստաթղթերը
Տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
-
35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
-
անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
-
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
-
ծննդյան վկայականը, ծնողների անձնագրերի պատճենները և ծնողների ամուսնության վկայականի պատճենները,
-
առողջական վիճակի մասին տեղեկանք,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
- Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 140,000 ՀՀ դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե
- բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Մշտական կացության կարգավիճակը անվճար տրամադրվում է հետևյալ անձանց․
- անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին,
- Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
- ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
- ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Կացության քարտը տրամադրվում է դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ։
- Կացության կարգավիճակ ստանալու դիմումը մերժվելու դեպքում մերժման վերաբերյալ որոշումը փոստային առաքման միջոցով ուղարկվում է դիմողին։
Հղում օրենսդրությանը
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- Կառավարության 2008 թվականի փետրվարի 8-ի N 134-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64