Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն գյուղատնտեսական ապրանքների ապահովագրության համար
Աջակցության ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողները կստանան փոխհատուցում իրենց հողատարածքը ապահովագրելու համար։
Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծվել է հատուկ պատասխանատու կենտրոն՝ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն»։
Ներկայացվող պահանջները
Աջակցությունից կարող են օգտվել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողները, ովքեր պայմանագիր են կնքել «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությանը» անդամակցող ապահովագրական ընկերություններից մեկի հետ՝
Ապահովագրության ենթակա մշակաբույսերն են․
- խնձոր
- դեղձ
- հացահատիկ (ցորեն, գարի, վարսակ)
- կարտոֆիլ
- սալոր
- ձմերուկ
- սեխ
- բալ
- կեռաս
- ծիրան
- խաղող
Ապահովագրության պայմաններն ու ռիսկայնության գնահատումը տարբեր մարզերի և բնակավայրերի համար տարբեր է։
Պահանջվող փաստաթղերը
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ (կազմակերպության դեպքում՝ դրա տվյալները)
- Հողամասի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը կամ ՀՀ իրավասու մարմնի կողմից տրամադրվող տեղեկանքը շրջադարձային կոորդինատների գծով
Փոխհատուցման չափը
Աջակցության չափը տարբեր է՝ պայմանավորված բնակավայրով, մշակաբույսի տեսակով և դրա ռիսկայնության աստիճանով և հաշվարկվում է ապահովագրական ընկերության կողմից։
Աջակցության ծրագրի շրջանակներում պետությունը տրամադրում է ապահովագրական վճարի մինչև 80%-ը ներառյալ փոխհատուցում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրի կնքումը տևում է 15-20 րոպե, եթե բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվել են։
Ապահովագրության պայմանագիրը յուրաքանչյուր մշակաբույսի համար կնքվում է հստակ ժամկետներում, մանրամասները ներկայացված են այստեղ։
Հղում օրենսդրությանը
2019 թվականի հոկտեմբերի 24-Ի N 1485-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06