ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անվտանգություն և պաշտպանություն

Ստանալ զինվորական կենսաթոշակ

Ծրագրի շրջանակում գործում են 3 տեսակի կենսաթոշակ․

  • երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ,
  • հաշմանդամության զինվորական կենսաթոշակ,
  • կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ։

Ստորև ներկայացված են յուրաքանչյուր կենսաթոշակի տրամադրման կարգը, պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30-45 րոպե
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու համար կարող է դիմել այն նախկին զինծառայողը, ով․

  • ունի առնվազն 20 տարի զինվորական ծառայության ստաժ,
    ծառայությունից սահմանված կարգով է արձակվում,
  • ահմանված տարիքի հասնելու կամ պայմանագրի ավարտի պատճառով է արձակվում
    ունի առնվազն 25 տարի ընդհանուր աշխատանքային ստաժ և այդ ստաժից առնվազն 12,5 տարին զինվորական ծառայության է։

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու համար կարող է դիմել այն նախկին զինծառայողը, ով․

  • հաշմանդամ է ճանաչվել բժշկասոցիալական փորձաքննության կողմից,
  • հաշմանդամություն է ստացել ծառայության ընթացքում կամ ծառայությունից արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում։ 5 տարուց ուշ կարող են դիմել այն զինծառայողները, որոնք հաշմանդամություն են ստացել ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի պատճառով)։

Կերակրողին կորցնելու կենսաթոշակ ստանալու համար կարող է դիմել նախկին զինծառայողի ընտանիքի անդամը։

Երեխա

  • սովորում է ցերեկային ուսուցմամբ և 18-26 տարեկան է,
  • ունի հաշմանդամության կարգ,

Ամուսին և ծնողներ

  • հասել են կենսաթոշակի տարիքի կամ հաշմանդամ են ճանաչվել

Քույրերը և եղբայրները, որոնց․

  • 18 տարին չի լրացել և եղել են զինծառայողի խնամքի տակ, 
  • հաշմանդամությունը ճանաչվել է մինչև 18 տարեկանը։

Պահանջվող փաստաթղթերը

Երեք տեսակի կենսաթոշակի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

Ըստ կենսաթոշակի տեսակի՝ անհրաժեշտ է ներկայացնել հավելյալ փաստաթղթեր։

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի համար

  • զինծառայությունից արձակվելու վերաբերյալ հրամանի քաղվածք։

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի համար

  • զինծառայությունից արձակվելու վերաբերյալ հրամանի քաղվածք,
  • բժկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշում,
  • ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացություն։

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի համար

  • զոհված զինծառայողին զորամասի ցուցակներից հանելու մասին հրամանի քաղվածք,
  • բժկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշում,
  • զոհված զինծառայողի հետ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, ծննդյան վկայական)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Զինվորական կենսաթոշակը հաստատվում է դիմումի ուսումնասիրությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր