ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ քաղվածք շարժական գույքի վերաբերյալ

Շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում, որից քաղվածք ստանալու կարգը սահմանված է ՀՀ կառավարության և ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան կարգով և որոշումներով:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Նույն աշխատանքային օրը

Անձի պահանջով շարժական գույքի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են թղթային կրիչի վրա՝ հաստատված քաղվածքի ձևով։

Շարժական գույք է համարվում՝

  • անշարժ չհամարվող ցանկացած գույք, ներառյալ՝ կանխիկ դրամական միջոցները, ապագայում ձեռք բերվելիք շարժական գույքը և գույքային իրավունքները,
  • մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները,
  • շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքները,
  • սեփականության իրավունքի պահպանմամբ առք ու վաճառքի իրավունքը,
  • շրջանառության մեջ գտնվող ապրանքները, պահանջի իրավունքները,
  • մեկ տարի և ավելի ժամկետով կնքված շարժական գույքի վարձակալության իրավունքը,
  • կոմիսիայի առարկա շարժական գույքի նկատմամբ իրավունքները,
  • օդանավերը, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքները, կենդանիները և թռչունները,
  • ներմուծված, սակայն չմաքսազերծված շարժական գույքը։ 


Քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Ներկայացնել դիմում, որտեղ նշված կլինի տեղեկատվություն ապահովված առարկայի և դիմողի մասին, 
  • դիմումին կցել վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարելու դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
  • փաստաթղթերն անմիջականորեն ներկայացնել գործակալություն կամ հանձնել ՀՀ կառավարության լիազորած օպերատորին: 


Վճարման չափը և կարգը՝

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից քաղվածք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ։ 


Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013194049։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից քաղվածքի տրամադրում՝ թղթային կրիչով (ըստ պահանջի)» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

Քաղվածքը տրամադրվում է գործակալության կողմից կամ օպերատորի միջոցով դիմումը լիազոր մարմին մուտքագրվելու օրը, եթե այն չի մուտքագրվել աշխատանքային օրվա ավարտին: 

Օպերատորի միջոցով տրամադրված քաղվածքի օրինակը հաստատվում է օպերատորի կնիքով և համարվում է գործակալության կողմից օպերատորին էլեկտրոնային կրիչի վրա փոխանցված քաղվածքի բնօրինակ:


Հղում օրենսդրությանը

  • «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենք
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր