Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա
ՀՀ վտանգավոր թափոններ ներմուծելու (արտահանելու) համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։ Սահմանափակ տեղափոխմամբ նյութերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում):
Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով։
«Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացում անցնելուց հետո անհրաժեշտ է.
- մուտք գործել հարթակ և ընտրել օգտատիրոջ տեսակը,
- էկրանի ձախ անկյունում ընտրել «Միասնական հայտ» դաշտը,
- ընտրել համապատասխան գործարքը (ներմուծում կամ արտահանում),
- կատարել հաջորդական քայլերը և լրացնել դաշտերը։
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
պետական գրանցման վկայականի համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),
-
լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը,
-
պետական մարմնի համաձայնությունը, որի տարածք ներմուծվում են թափոնները` ըստ Բազելի կոնվենցիայի (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից թափոնների արտահանման դեպքում),
-
ապրանք արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես միջնորդ,
-
փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը, որում առկա է այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ օգտագործման մասին տեղեկատվություն,
-
Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում,
-
Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ,
-
վտանգավոր թափոնների օգտագործման համար տեղեկատվություն տեխնիկական հնարավորությունների առկայության մասին (քաղվածք վտանգավոր թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման)։
Ծառայության մատուցումը չհաստատելու հիմքերը
Հայտը չի հաստատվում, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,
-
քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառվել է:
Վճարման կարգը և չափը
Վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար անհրաժեշտ է վճարել տարեկան 40,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտ ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է առավելագույնը 1 տարի ժամկետով՝ դրա գործելու օրվանից սկսած։ Լիցենզիայի ժամկետը կարող է սահմանափակվել արտաքին առևտրային պայմանագրի գործողության ժամկետով, իսկ եթե պայմանագիր չկա՝ այն փաստաթղթի ժամկետով, որը հաստատում է կողմերի մտադրությունները կամ հանդիսանում է լիցենզիայի տրամադրման հիմք։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները):
09:00-18:00
(+374 11) 81-85-59
09:00-18:00
(+374 11) 81-85-59