Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել «Բնակարանային ապահովում նախկին զինծառայողներին և նրանց ընտանիքներին» ծրագրին
Ծրագրի շրջանակում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն։
Աջակցության հիմնական ուղղություններն են․
- բնակարանային հաշվառման կազմակերպում,
- բնակելի տարածքի տրամադրում (անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով),
- ֆինանսական աջակցություն բնակարան ձեռք բերելու համար,
- վարձակալության դիմաց փոխհատուցում,
- տնամերձ հողամասերի հատկացում։
Ներկայացվող պահանջները
Բնակարանային ապահովման աջակցություն կարող են ստանալ այն զինծառայողները, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններից առնվազն մեկին.
- երկարամյա ծառայության կամ առողջական խնդիրների պատճառով կենսաթոշակի անցած զինծառայողներ են,
- ընտանեկան պայմանների կամ հաստիքային կրճատման պատճառով արձակված 8+ տարի ստաժ ունեցողներ են,
- ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամ դարձած զինծառայողներ են,
- ներկայումս ծառայության մեջ գտնվող 10+ տարի ստաժով զինծառայողներ են։
Պահանջվող փաստաթղթերը
Բնակարանային ապահովման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․- չափահաս ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները (հաշվառման էջերով),
- ամուսնության կամ ամուսնալուծության վկայականի պատճենը (առկայության դեպքում),
- երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
- ուսման և հաշմանդամության մասին տեղեկանքներ,
- խնամքի տակ գտնելվելու մասին տեղեկանք։
Անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնել նաև․
- հիվանդության/վնասվածքի և զինծառայության կապի եզրակացություն՝ տրված բուժհաստատության կողմից,
- զինվորական կենսաթոշակի կամ զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակի տեղեկանք, որը տրամադրում է պաշտպանության նախարությունը,
- բնակարանային պայմանների մասին տեղեկանք (սեփականատեր, մակերես, սենյակներ, հաշվառված անձիք),
- ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք,
- բնակարանի սեփականության վկայականի պատճենը,
- եթե ընտանիքի անդամները տարբեր հասցեներում են, բոլորի հաշվառման հասցեներից տեղեկանքներ,
- կադաստրի կոմիտեից տեղեկություն՝ ՀՀ-ում բնակելի գույք ունենալու մասին,
- վերջին 5 տարում բնակելի գույք վաճառելու մասին տեղեկություն։
Աջակցության չափը
Ֆինանսական աջակցության չափը հաշվարկվում է նախորդող եռամսյակի շուկայական միջին արժեքների հիման վրա՝ համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների։
Տրամադրման կարգը և ժամկետը
Բնակարանային ապահովման աջակցությունը տրամադրվում է դիմումը հանձնաժողովի անդամների կողմից ուսումնասիրվելուց հետո մինչև 3 ամսվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30