ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ստանալ ֆինանսական հատուցում ԶԻՆԱՊԱՀԻՑ

Ֆինանսական աջակցության շրջանակում զինվորների ապահովագրության ազգային հիմնադրամը՝ ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրում է 2 տեսակի հատուցում․

Հատուցման դիմելու քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Դիմումի ներկայացում

    Պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացրու համապատասխան գերատեսչություն։

  2. Քայլ 2

    Դիմումի ուսումնասիրություն

    Դիմումի ուսումնասիրությունից հետո այն ուղարկվում է ԶԻՆԱՊԱՀ հիմնադրամ՝ ֆինանսական հատուցում նշանակելու համար։

  3. Քայլ 3

    Աջակցության տրամադրում

    ԶԻՆԱՊԱՀ հիմնադրամը տրամադրում է ֆինանսական հատուցում դիմում նշված բանկային հաշվեհամարին։ 

Ո՞վ կարող է դիմել

ԶԻՆԱՊԱՀԸ հատուցումներ է տրամադրում Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում հետևյալ անձանց․

  • զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ ընտանիքի անմիջական անդամներին՝ հայր, մայր, գրանցված կամ չգրանցված կին կամ ամուսին, երեխաներ,
  • 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը և ծանր սահմանափակում ունեցող զինծառայողներին։
Աջակցության ծրագիր
Ստանալ ֆինանսական հատուցում ԶԻՆԱՊԱՀԻՑ
Իմանալ ավելին

Հատուցման չափը և տրամադրման կարգը

Լրացուցիչ գումար

Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100,000 դրամ ստանալու իրավունք։

Դրոշմանիշային վճարների վերադարձ

Դրոշմանիշային վճարների վերադարձը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնց ընտանիքի անդամ զինծառայողը գտնվում է ժամկետային պարտադիր զինծառայության մեջ կամ զոհվել է ծառայության ընթացքում։

Եթե դու աշխատել ես տվյալ ժամանակահատվածում, և քո աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար, ապա կարող ես դիմել ԶԻՆԱՊԱՀԻՆ դրոշմանիշային վճարների վերադարձի համար։

Առցանց դիմել դրոշմանիշային վճարի վերադարձի համար
Սկսել

Դրոշմանիշային վճարների վերադարձի պայմաններ, ժամկետներ և կարգ

Վերադարձվում են այն ամիսների դրոշմանիշային վճարները, երբ զինծառայողը գտնվել է ծառայության մեջ կամ զոհվել է:

Օրինակ՝ եթե զինծառայողը զորակոչվել է հուլիսին, ապա վերադարձվում են հուլիսից դեկտեմբեր ամիսների վճարները:

2025 թվականի դեկտեմբերից սկսած՝ դրոշմանիշային պարտադիր ամսական վճարները՝ կախված եկամտի չափից, հաշվարկվում են 1,000 կամ 15,000 դրամի չափով։

Դրոշմանիշային վճարի վերադարձի հնարավոր դեպքեր

Այս էջը օգտակա՞ր էր