ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Վճարել հարկերը

Այստեղ ուղեցույցում Դու կգտնես հարկերին առնչվող ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն Հայաստանում գործող հարկերի հաշվարկման, վճարման ժամկետների և այլ մանրամասների վերաբերյալ, որպեսզի կարողանաս ճիշտ կողմնորոշվել ու վճարել քո հարկերը։     

Եկամուտների հայտարարագրում

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացի հանդիսացող և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը չափահաս դարձած անձինք առցանց եղանակով ներկայացնելու են եկամուտների հայտարարագիր` նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։

Հայտարարագրում ներկայացվող եկամուտները բաժանվում են 2 խմբի՝ հարկվող և չհարկվող։ Արդեն հարկված եկամուտների համար նոր պարտավորություններ չեն առաջանալու։

Ներկայացնել եկամուտների հայտարարագիր կայքի միջոցով
Սկսել
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր բջջային հավելվածով
Սկսել

Ի՞նչ հարկեր են վճարում անհատները

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձը սկսում է հարկ վճարել, երբ․

  • ստանում է հարկման ենթակա եկամուտ (աշխատավարձ, վարձավճարներ և այլն),
  • դառնում է անշարժ կամ շարժական գույքի (տուն, հողամաս, ավտոմեքենա և այլն) սեփականատեր: 
Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս վճարել հարկերը

  1. Քայլ 1

    Տեղեկացեք Հայաստանում գործող հարկերի մասին

    Նախ տեղեկացեք՝ ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանում, որից հետո կկարողանաք ընտրել հարկման ճիշտ համակարգ, օգտվել հարկային արտոնություններից և նվազեցնել Ձեր հարկային բեռնվածությունը։ 

  2. Քայլ 2

    Ընտրեք հարկման համակարգ

    Ընտրեք Ձեր հարկման համակարգը և պարզեք՝ ինչ հարկեր եք վճարելու տվյալ հարկային տարվա ընթացքում։  

  3. Քայլ 3

    Ներկայացրեք հարկային հաշվետվությունները և վճարեք հարկերը

    Ստուգեք հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկերի վճարման ժամկետները և ժամանակին վճարեք հարկերը։ 

Ի՞նչ է հարկը, և ե՞րբ կսկսեք հարկ վճարել

Հարկը պետական կամ համայնքային բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է։

Լինելով պետության եկամուտների հիմնական աղբյուրը՝ այն ուղղվում է պետական և հասարակական կարիքների բավարարմանը կամ պետության գործառույթների իրականացմանը։

Դիմել ՀՎՀՀ ստանալու համար
Սկսել
Առցանց գրանցել լիազոր կամ օգտվող
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 430-Ն որոշման։

Հարկման համակարգի ընտրություն

Բիզնեսի գրանցման, դրա գործունեության անխափան ընթացքի համար շատ կարևոր է հարկման համակարգի ընտրությունը։ 

Հայաստանում գործում են հարկման ընդհանուր, շրջանառության և միկրոձեռնարկատիրության համակարգերը: 

Գործատուի կողմից վճարվող հարկեր

Եկամտային հարկ

Եկամտային հարկը եկամուտների համար վճարվող հարկ է, որը գանձվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանցից՝ Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների համար։

Հայաստանում անձը համարվում է ռեզիդենտ, եթե՝

  • տվյալ հարկային տարում ՀՀ-ում փաստացի գտնվել է 183 և ավելի օր,
  • նրա տունը, ընտանիքը կամ գործունեության հիմնական վայրը գտնվում է Հայաստանում,
  • Հայաստանում պետական ծառայության մեջ է, բայց ժամանակավորապես աշխատում է արտերկրում։


Մյուս բոլոր դեպքերում անձը համարվում է ոչ ռեզիդենտ։ 

Առցանց ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի միասնական հաշվետվություն
Սկսել

Սոցիալական վճար

Սոցիալական վճարը կենսաթոշակային լրացուցիչ եկամուտներ ստեղծելու նպատակով վճարվող վճար է։   

Դրոշմանիշային վճար

Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով կատարվող պարտադիր վճար է։ 

Ապրանքների արտահանում և ներմուծում

ՀՀ տարածք ապրանք ներմուծելիս կամ ՀՀ տարածքից ապրանք արտահանելիս տվյալ անձը կամ կազմակերպությունը պարտավոր է վճարել օրենքով սահմանված հարկեր՝ ակցիզային հարկ, ԱԱՀ, բնապահպանական հարկ։ 

Ընդհանուր հարկեր և տուրքեր

Անշարժ գույքի հարկ

Անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով հարկ վճարողներին պատկանող անշարժ գույքի, այդ թվում՝ հողի և շինությունների համար վճարվող հարկ է։

Հարկի այս տեսակը կախված չէ հարկը վճարողի տնտեսական գործունեության տեսակից կամ արդյունքներից:

Փոխադրամիջոցի գույքահարկ

Այս հարկը սեփականության իրավունքով հարկ վճարողներին պատկանող փոխադրամիջոցների համար վճարվող հարկ է։

Այս հարկը կախված չէ հարկը վճարողի տնտեսական գործունեության տեսակից կամ արդյունքներից:

Ճանապարհային հարկ

Ճանապարհային հարկը Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կամ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարվող հարկ է։ 

Հարկի վճարման նպատակը Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների ապահովումն է։ 

Պետական տուրքեր

Պետական տուրքը սահմանված պարտադիր վճար է պետական մարմինների լիազորությունների շրջանակում մատուցվող ծառայությունների կամ այլ գործողությունների համար։ Այն վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից։ 

Ձեր հարկերի օրացույցը

Ե՞րբ է պետք ներկայացնել հաշվետվությունները և վճարել հարկերը

Առցանց վճարել հարկերը
Սկսել

Հարկային արտոնություններ

Հարկային արտոնությունները սահմանամերձ բնակայրերում իրականացվող գործունեության համար

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր