ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ընտրել հարկման ճիշտ համակարգ

Հարկման համակարգը հարկերի հաշվարկման ու վճարման սահմանված կարգ է, որի շրջանակում վճարվում են տվյալ կարգով սահմանված հարկերը։

Յուրաքանչյուր գործունեության ոլորտի համար կարևոր է ընտրել համապատասխան հարկման համակարգ՝ օգտվելով դրա առավելություններից ու տրամադրվող արտոնություններից։ 

Հարկման համակարգի ընտրություն

Հայաստանում գործում են հարկման ընդհանուր, շրջանառության և միկրոձեռնարկատիրության համակարգերը: 

Ի՞նչ է հարկման համակարգը

Հարկման համակարգը հարկերի հաշվարկման ու վճարման սահմանված կարգ է, որի շրջանակում վճարվում են տվյալ կարգով սահմանված հարկերը։

Շրջանառության հարկի համակարգ

Շրջանառության հարկը բիզնեսի տարեկան իրացման շրջանառությունից (եկամուտից) վճարվող հարկ է։

Շրջանառության համակարգը հարկերի վճարման սահմանված կարգ է, որի շրջանակում վճարվող հիմնական հարկը շրջանառության հարկն է։

Այս համակարգով գործելու համար Ձեր նախորդ տարվա կամ ակնկալվող եկամուտները չպետք է գերազանցեն 115 մլն դրամը (մոտ 280 000 ԱՄՆ դոլար):

Այս համակարգում առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին։  

Առցանց դիմել շրջանառության հարկ վճարող համարվելու համար
Սկսել
Առցանց ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն (հաշվարկ)
Սկսել

Միկրոձեռնարկատիրության հարկի համակարգ

Միկրոձեռնարկատիրության հարկի համակարգը հարկերի հաշվարկման ու վճարման սահմանված կարգ է, որի դեպքում ազատվում եք շրջանառության, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից՝ վճարելով միայն գործունեության առանձնահատկություններով պայմանավորված հարկերը։

Հարկման այս տեսակն ընտրելու գլխավոր պայմանն այն է, որ Ձեր նախորդ օրացուցային տարվա կամ ակնկալվող եկամուտը (իրացման շրջանառությունը) գործունեության բոլոր տեսակների մասով չգերազանցի 24 մլն դրամը: 

Առցանց դիմել միկրոձեռնարկատիրության համակարգն ընտրելու համար
Սկսել
Առցանց ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտի հարկային հաշվետվություն
Սկսել

Ընդհանուր հարկման համակարգ (ԱԱՀ և շահութահարկ)

Ընդհանուր հարկման համակարգը հարկերի վճարման համակարգ է, որի շրջանակում Ձեր կողմից վճարվող հիմնական հարկատեսակը լինելու է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և (կամ) շահութահարկը։  

Ընդհանուր հարկման համակարգի ընտրությունը կախված է այն հանգամանքներից, որոնց դեպքում հնարավոր կամ ցանկալի չէ ընտրել հարկման մյուս տեսակները․ մասնավորապես՝   

  • տվյալ գործունեությունը պարտադիր պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), 
  • բիզնեսի պետական գրանցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին այլ համակարգ ընտրելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացվել, 
  • բիզնեսի տարեկան շրջանառությունը գերազանցել է ավելացված արժեքի (ԱԱՀ) շեմը՝ 115 մլն դրամը,
  • գործընկեր կողմերի հետ համագործակցելու համար ընդհանուր համակարգի կիրառությունն ավելի հարմար է։ 

Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

Ավելացված արժեքի հարկը ապրանքի կամ ծառայության ձեռքբերման արժեքին ավելացված արժեքի 20%-ն է, որը որպես ԱԱՀ անհրաժեշտ է վճարել պետական բյուջե։ 

Առցանց դիմել ԱԱՀ վճարող համարվելու համար
Սկսել
Առցանց ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն
Սկսել

Շահութահարկ

Շահութահարկը բիզնեսի տարեկան շահույթից վճարվող հարկ է։ Շահույթը եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է։

Առցանց ներկայացնել շահութահարկի հաշվետվություն
Սկսել
Այս էջը օգտակա՞ր էր