ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս դիմել բնակարանային ապահովման որպես զոհված զինծառայողի և կենսաթոշակի իրավունքով հաշմանդամ զինծառայողի ընտանիքի անդամ

Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։

Աջակցությունից կարող են օգտվել․

  • հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
  • զոհված զինծառայողների ընտանիքները։

Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն

  1. Դիմումի ներկայացում

    Քայլ 1

    Պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացրու համայնքապետարան կամ Երևանի քաղաքապետարան։

  2. Դիմումի հաշվառում

    Քայլ 2

    Քաղաքապետարանը կամ համայնքապետարանը հաշվառում է դիմումները, որոնց հիման վրա հարուցվում է վարչական վարույթ։ 

  3. Հանձնաժողովի ստեղծում և դիմումի ուսումնասիրություն

    Քայլ 3

    Դիմողների բնակարանային պայմանները ուսումնասիրվում են հատուկ հանձնաժողովի կողմից և ըստ գնահատման և սահմանված առաջնահերթությունների՝ կազմվում է աջակցություն ստացողների ցուցակը։

  4. Աջակցության տրամադրում

    Քայլ 4

    Ցուցակը հանձնաժողովի կողմից ուղարկվում է ՀՀ պաշտպանության նախարարություն կամ Ազգային անվտանգության ծառայություն, որոնք էլ համապատասխանաբար ծանուցում են դիմողներին աջակցություն տրամադրելու մասին։

Ո՞վ կարող է դիմել

Աջակցության կարող են դիմել 1-ին և 2-րդ խմբի (որոշ դեպքերում նաև 3-րդ խնբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք․

  • չունեն բնակարան ՀՀ-ում սեփականության իրավունքով,
  • ունեն 4-րդ աստիճանի վթարային բնակարան, որը ենթակա է քանդման, և անվտանգության տեսանկյունից բնակելի չէ,
  • առաջին կարգի հաշմանդամություն ունեցողները ունեն մեկ անձի հաշվով 5․5 քմ-ից պակաս բնակելի տարածք։ Օրինակ՝ եթե բնակելի տան մակերեսը 20 քմ է, և անտեղ բնակվում է 5 հոգի, ապա մեկ անձն այս բնակարանային պայմաններում ունի 4 քմ (20/5) տարածք, ինչը քիչ է ծրագրի շրջանակում տրամադրվող 5․5 քմ-ից։ 

Ընդ որում աջակցության կարող են դիմել այն ընտանիքները, որոնք զինծառայողի՝ հաշմանդամության կենսաթոշակի իրավունքը ստանալու կամ զոհվելու օրվա դրությամբ վերջին 5 տարվա ընթացքում․

  • չեն վաճառել սեփական բնակարանը,
  • չեն փոխել բնակարանի նպատակային նշանակությունը,
  • չեն բնակվում չգրանցված բնակարանում,
  • չունեն ժառանգական իրավունք բնակելի տարածության նկատմամբ։
Աջակցության ծրագիր
Ստանալ բնակարանային ապահովում որպես հաշմանդամ զինվորական կենսաթոշակառուի կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ
Իմանալ ավելին

Աջակցության չափը

Աջակցությունը տրամադրվում է 2 եղանակով՝ սեփականության իրավունքով բնակարան կամ բնակարանի գնման վկայագիր։

Աջակցության չափի հաշվարկ

Ուղեցույցը կազմվել է համաձայն ՀՀ կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման
Այս էջը օգտակա՞ր էր