ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Վարչական իրավախախտումներ

Ինչպե՞ս երթևեկել Հայաստանում

Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ ՀՀ-ում երթևեկելու կանոնների, դրանց խախտման դեպքում գործող վարչական տուգանքների, հնարավոր զեղչերի և օգտակար հավելվածների մասին։

ՀՀ-ում վարելու կանոնները, տուգանքները և բալային համակարգը

ՀՀ-ում ավտոմեքենա վարելու համար յուրաքանչյուր վարորդի տարեկան տրվում է 13 բալ։ Եթե տարվա կտրվածքով խախտում կատարես, ապա քեզ տրված բալերը կնվազեցվեն՝ ելնելով խախտումների վտանգավորության աստիճանից ու քանակից։

Գործում են մի շարք կանոններ, որոնք պարտադիր է պահպանել անվտանգ երթևեկություն ապահովելու և տուգանքներից խուսափելու համար։

Մեքենա վարելիս մասնավորապես՝

  • արգելվում է ծխել,
  • խոսել բջջային հեռախոսով (թույլատրվում է խոսել միայն բարձրախոսով),
  • ամրագոտիները պարտադիր է կապել միայն առջևում նստելիս,
  • առջևի նստատեղին կարող են նստել միայն 12 տարին լրացած երեխաները։


Արագության թույլատրելի սահմանաչափերն են՝

  • քաղաքում և բնակավայրերում՝ 20 կմ/ժ-ից մինչև 60 կմ/ժ,
  • քաղաքից դուրս՝ 90 կմ/ժ-ից մինչև 110 կմ/ժ։

Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։

Առցանց ստուգել բալերը
Սկսել
Վարորդին առցանց կցել ավտոմեքենային
Սկսել
Առցանց ստուգել վարորդի տուգանքները
Սկսել

Տուգանքների զեղչեր

Առցանց ստանալ տուգանքների վերաբերյալ ծանուցումներ
Սկսել

Ավտոկայանատեղի վճարումներ

Երևանում ավտոմեքենան կայանելու համար պետք է կատարել սահմանված չափով վճարներ։ Կան 2 տեսակի ավտոկայանատեղեր՝ Ա գոտի և Բ գոտի, որոնք հայտնի են նաև կարմիր գծեր անվանմամբ։ Յուրանքաչյուր գոտու համար վճարները տարբեր են։

Առցանց վճարել ավտոկայանատեղի համար
Սկսել

ՀՀ ճանապարհներ

Առցանց հավելվածի միջոցով կարող ես ստանալ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական ճանապարհների վիճակի մասին։

Առցանց տեսնել ՀՀ ճանապարհների անցանելիությունը
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր