Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստուգել վարորդի տուգանքները
Ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։
Վարորդի վարչական տուգանքները ստուգելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- մուտք գործել անձնական էջ՝ անցնելով ԵսԵմ նույնականացում կամ տեղադրելով նույնականացման քարտն ընթերցիչի մեջ,
- անձնական էջի «Խախտումներ» բաժնում լրացված կլինեն տվյալ վարորդի ունեցած բոլոր խախտումներն ու տուգանքները:
Անձնական էջում հնարավոր է նաև՝
- ծանոթանալ ընդունված բոլոր որոշումներին, վարչական տուգանքների նշանակմանը,
- հետևել սեփական տուգանային բալերի հաշվեկշռին,
- բաժանորդագրվել համակարգում և վարչական տուգանքների նշանակման մասին ծանուցումները ստանալ SMS հաղորդագրությամբ։
Վարորդի վարչական տուգանքները կարելի է ստուգել նաև բանկային հավելվածի կամ վճարային տերմինալների միջոցով՝ մուտքագրելով մեքենայի տվյալները կամ ստացված որոշման համարը։
yerevan.am կայքում կարելի է ստուգել վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումները պետհամարանիշներով կամ PIN-կոդերով։
Իրավախախտումների մասին տեղեկություններ կարելի է ստուգել նաև ՀՀ Ոստիկանության "ROADPOLICE" տելեգրամյան բոտի միջոցով։ Անհրաժեշտ է գրանցել ավտոմեքենան առցանց հարթակում և իրավախախտումներ կատարելու դեպքում ստանալ համապատասխան հաղորդագրություն։
Ավելի քան 24 ժամ ինտերնետ ցանցին հասանելիություն չունենալու դեպքում իրավախախտումները կարելի է ստուգել տելեգրամյան բոտում՝ սեղմելով «Տեսնել իրավախախտումները» կոճակը։ Ծառայությունից օգտվելու մասին ավելին իմանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ ուղեցույցին։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02