Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
փետրվարի 19, 2026
Իրական շահառուների հայտատարագիր. վերջնաժամկետը 20.02.2026
Իրական շահառուների վերաբերյալ հայտատարագիրը անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի փետրվարի 20-ը։
Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք, այդ թվում՝
- սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (ՍՊԸ),
- բաց և փակ բաժնետիրական ընկերությունները (ԲԲԸ, ՓԲԸ),
- հիմնադրամները,
- այլ պետական գրանցում ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն իրական շահառուներ։
Հայտատարագիրը ներկայացնելու համար պետք է մուտք գործել համակարգ և լրացնել համապատասխան տվյալները։
Սահմանված ժամկետում հայտատարագիրը չներկայացնելու դեպքում կարող են առաջանալ օրենքով նախատեսված հարկային հետևանքներ, այդ թվում՝ կազմակերպության հարկման կարգավիճակի փոփոխություն և ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտ անցնելու անհրաժեշտություն։
Հայտարարագիր ներկայացնելու մանրամասները ներկայացված են «Ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարգիր» ծառայության էջում։
Հարկերի հաշվարկման և վճարման ժամկետների վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Վճարել հարկերը» կյանքի իրադարձության ուղեցուցում։