ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

անաշխատունակության թերթիկ
Աշխատանք եվ զբաղվածություն
սեպտեմբերի 01, 2025

Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը դառնում է թվային

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կհաշվարկվեն և կվճարվեն ամբողջությամբ թվային եղանակով. աշխատողներին այլևս անհրաժեշտ չի լինի բուժհաստատության կողմից տրամադրված անաշխատունակության թերթիկը ֆիզիկապես ներկայացնել գործատուին։

Նպաստի չափը կհաշվարկվի ինքնաշխատ եղանակով՝ Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազաների ընդհանուր համակարգի միջոցով։

Անաշխատունակության նպաստը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին։ 

Աշխատողները հնարավորություն ունեն ստուգելու ներկայացված գործընթացը և հետևել դրա կարգավիճակին e-Social-ի միջոցով՝ նախապես գրանցվելով և իրենց անձնական էջում տեսնելով նպաստի հաշվարկի և տրամադրման մանրամասները։

Հարթակի միջոցով դիմում-հայտ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ երբ աշխատողն արդեն այցելում է բուժհաստատություն բուժում ստանալու համար, նրա անաշխատունակության նպաստի հայտը ինքնաշխատ բացվում է և հասնելի է լինում e-social.am հարթակի «Իմ դիմումները»  բաժնում։

Անաշխատունակության նպաստի տրամադրման, հաշվարկի, վճարման ժամկետների վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ինչպե՞ս է տրամադրվում անաշխատունակության նպաստը» ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր