Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցվել e-social.am կայքում
E-social.am-ը ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակն է, որի միջոցով հնարավոր է դիմել բնակարանային, աշխատանքի, կենսաթոշակի, անապահովության գնահատման, նպաստի ստացման, անհուսալի վարկերի մարման, հրատապ կարիքների, ֆունկցիոնալության խնդիրների աջակցությունների համար։
Կայքում հնարավոր է գրանցվել «ԵսԵմ» նույնականացման հարթակի միջոցով կամ գրանցման, որը ներկայացված է ստորև։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Գրանցվելու համար անհրաժեշտ է՝
- բացված էջում ընտրել «Գրանցվել» կոճակը,
- լրացնել պահանջվող տվյալները,
- լրացնել հեռախոսահամար (պարտադիր +374-ով) և էլեկտրոնային փոստի հասցե,
- սեղմել «որոնել»,
- սեղմել «Գրանցվել» կոճակը։
- «Շարունակելու համար խնդրում են ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը» ծանուցումը ստանալուց հետո սեղմել «X» կոճակը,
- բացված պատուհանում հավաքել մուտքանունը և ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին,
- սեղմել «Մուտք»,
- «Շարունակելու համար խնդրում են ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը» ծանուցումը ստանալուց հետո սեղմել «X» կոճակը,
- բացված պատուհանում հավաքել մեկանգամյա գաղտնաբառը, որը ուղարկվել է էլեկտրոնային հասցեին,
- սեղմել «հաստատել»,
- բացված պատուհանում մուտքագրել ակտիվացման գաղտնաբառը, որը ուղարկվել էր առաջին էլեկտրոնային նամակով (չշփոթել մեկանգամյա գաղտնաբառի հետ)
- ստեղծել նոր գաղտնաբառ,
- սեղմել «հաստատել»։
Ուշադրություն
Յուրաքանչյուր անգամ մուտքանունը և գաղտնաբառը լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին ուղարկվելու է մեկանգամյա գաղտնաբառ, որն անհրաժեշտ է հավաքել և նոր մուտք գործել համակարգ։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք