ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
ապրիլի 30, 2025

Մայիսի 1-ից վարորդները կունենան 13 բալ՝ 9-ի փոխարեն

Հիշեցնում ենք, որ մայիսի 1-ից ուժի մեջ կմտնեն տուգանային բալերի նոր փոփոխությունները։ 

9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի: 

Չսպառված միավորներ ունեցող քաղաքացիների բալերի շեմը ինքնաշխատ եղանակով կդառնա 13 միավոր, իսկ եթե 9 միավորից, օրինակ՝ 2-ը սպառվել է, մայիսի 1-ից կդառնա 13 միավոր։

Վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում՝ կասեցումն ավարտվելու հաջորդ օրվանից կտրամադրվի 13 միավոր։

Կխստացվի անվտանգությանը վերաբերող խախտումների համար պատասխանատվությունը․ օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։ 

Վարորդների տուգանքների, դրանց համար տրամադրվող զեղչերի և երթևեկության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում:

Այս էջը օգտակա՞ր էր