ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ներկայացնել վիճակագրական հաշվետվություն

ՀՀ-ում վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունների ներկայացման հարթակի միջոցով։ 

Վիճակագրական հաշվետվություններ ներկայացնում են առողջապահական, սոցիալական, աշխատանքային, բնապահպանական ոլորտի մի շարք ընկերություններ։ Այդ թվում՝ 

  • Մանկատների կամ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունները,
  • Բնական գազի արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները,
  • Հանքային ջրերի արդյունահանմամբ և օգտագործմամբ զբաղվող ընկերությունները,
  • Նախադպրոցական, բարձրագույն մասնագիտական հաստատությունները և այլն։ 
Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

ՀՀ Վիճակագրական կոմիտե հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • մուտք գործել հարթակ՝ գրանցվելով «ԵսԵմ» թվային նույնականացման ազգային հարթակի միջոցով,
  • անհատական պրոֆիլում լրացնել աձնական տվյալները,
  • «Հաշվետվություններ» բաժնում ընտրել ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից ինքնաշխատ կերպով լրացված հաշվետվությունը,
  • ստուգել, խմբագրել ու հաստատել հաշվետվությունը։ 


Ներկայացվող պահանջները

ՀՀ Վիճակագրական կոմիտե հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • ԵսԵմ բջջային ID SIM քարտ (Mobile ID) կամ
  • նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք։ 

Ուշադրություն
Կայքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ծանուցումներն ու կատարել դրանցում նշված գործողությունները։
Յուրաքանչյուր տարի առաջին անգամ հարթակ մուտք գործելիս անհրաժեշտ է պարտադիր թարմացնել անձնական տվյալները։ 


Հղում օրենսդրությանը

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 20.06.2016թ. թիվ 05-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ամենավերջին փոփոխված տարբերակը)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ վիճակագրական կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր