Ընտանիք և երեխաներ

Գրանցել երեխային բժշկական կազմակերպությունում

ՀՀ քաղաքացի ծնողները կարող են առցանց գրանցել երեխային իր հաշվառման հասցեի տարածքում գտնվող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն)։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ինչպե՞ս դիմել

Երեխային բժշկական կազմակերպությունում գրանցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականանալուց հետո անհրաժեշտ է ընտրել հաստատությունը և բժշկին։


Ներկայացվող պահանջները

Երեխային բժշկական կազմակերպությունում առցանց գրանցել կարող է «ԵսԵմ» նույնականացում ունեցող․

  • ծնողներից մեկը՝ գրանցված ամուսնություն ունենալու դեպքում,
  • մայրը՝ գրանցված ամուսնություն չունենալու դեպքում։


Պահանջվող տվյալները

Ուշադրություն
Եթե երեխայի հաշվառման և փաստացի բնակության հասցեները նույնը չեն, ապա ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ այցելելով բնակության հասցեի (մարզի) տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • բժշկական կազմակերպությունում երեխայի գրանցումը կատարվում է անմիջապես։ 
  • Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը կապ է հաստատում ծնողի հետ՝ տնայց կատարելու նպատակով։


Հղում օրենսդրությանը

ՀՀ առողջապահության նախարարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N48-Ն հրաման

Իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր