Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Շրջակա միջավայր
Ստանալ ջրօգտագործման թույլտվություն
Ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների համապարփակ և արդյունավետ կառավարումն իրականացնելու կարևոր գործիք է։
ՀՀ-ում ցանկացած տեսակի ջրօգտագործման համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել հայտ և ստանալ ջրօգտագործման թույլտվություն։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
25,000-145,000
Տրամադրման տևողությունը
Մինչև 50 աշխատանքային օր
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարություն։
Ներկայացվող պահանջները
Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվության օգտագործումը պետք է համապատասխանի՝
- ջրի ազգային քաղաքականությանը,
- ջրի ազգային ծրագրին,
- համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին,
- ՀՀ միջազգային պայմանագրերին,
- ազգային ջրային պաշարի պահպանման պահանջին,
- ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին։
Պահանջվող փաստաթղթերը
- Ջրօգտագործումը կարող է լինել խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական, ձկնաբուծական և այլ նպատակների։
- Թույլտվության համար պահանջվող փաստաթղերը կարող են տարբերվել՝ կախված ջրօգտագործման նպատակից։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 50 աշխատանքային օրվա ընթացքում։ Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողին տրվում է ևս 15 աշխատանքային օր՝ լրամշակման համար։
- Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է մինչև 25 տարի, իսկ կառավարման պլան չունեցող տարածքներում՝ մինչև 5 տարի ժամկետով։
- Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով։ Լիցենզիան ստանալուց հետո անհրաժեշտ է 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմել ջրօգտագործման թույլտվության ժամկետը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետին համապատասխանեցնու համար։
- Հորատանցքի հորատման նպատակով ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով, ինչից հետո անհրաժեշտ է դիմել գործող հորատանցքից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։
- Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ ներկայացնել դիմում՝ կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը։
- Իրավաբանական անձի անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում անհրաժեշտ է դիմել թույլտվության վերաձևակերպման համար` կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ: Վերաձևակերպումն իրականացվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Վճարման չափը և կարգը
- Թույլտվության հայտի դրական եզրակացության տրամադրման դեպքում անհրաժեշտ է 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումը։
- Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում մակերևութային ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվության ստացման, երկարաձգման և վերաձևակերպման համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ, իսկ ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվության ստացման համար անհրաժեշտ է վճարել 95,000 դրամ, իսկ երկարաձգման դեպքում՝ 25,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169280 հաշվեհամարին։
- Իրավաբանական անձանց դեպքում ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 145,000 դրամ, իսկ թույլտվության երկարաձգման և վերաձևակերպման համար՝ 75,000 դրամ։ Մակերևութային ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվության ստացման, երկարաձգման և վերաձևակերպման համար անհրաժեշտ է վճարել 75,000 դրամ։Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169298 հաշվեհամարին։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Ջրային օրենսգիրք
- ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 11 81-85-55 (54-60)
(+374) 11 81-85-55 (54-60)
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
25,000-145,000
Տրամադրման տևողությունը
Մինչև 50 աշխատանքային օր
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 11 81-85-55 (54-60)
(+374) 11 81-85-55 (54-60)
Այս էջը օգտակա՞ր էր