ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ ջրօգտագործման թույլտվություն

Ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների համապարփակ և արդյունավետ կառավարումն իրականացնելու կարևոր գործիք է։ 

ՀՀ-ում ցանկացած տեսակի ջրօգտագործման համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել հայտ և ստանալ ջրօգտագործման թույլտվություն։

Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
25,000-145,000 դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 50 աշխատանքային օր

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • «Դիմորդի էջում» լրացնել պահանջվող տվյալները, 
  • լրացնել անհրաժեշտ դաշտերը և կցել փաստաթղթերը,
  • ստուգել լրացված տեղեկատվությունը և հանձնել դիմումը։

Ներկայացվող պահանջները

Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվության օգտագործումը պետք է համապատասխանի՝

  • ջրի ազգային քաղաքականությանը,
  • ջրի ազգային ծրագրին,
  • համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին,
  • ՀՀ միջազգային պայմանագրերին,
  • ազգային ջրային պաշարի պահպանման պահանջին,
  • ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին։

Պահանջվող փաստաթղթերը

Ջրօգտագործումը կարող է լինել խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական, ձկնաբուծական և այլ նպատակների։

Թույլտվության համար պահանջվող փաստաթղերը կարող են տարբերվել՝ կախված ջրօգտագործման նպատակից։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 50 աշխատանքային օրվա ընթացքում։ Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողին տրվում է ևս 15 աշխատանքային օր՝ լրամշակման համար։
  • Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է մինչև 25 տարի, իսկ կառավարման պլան չունեցող տարածքներում՝ մինչև 5 տարի ժամկետով։
  • Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով։ Լիցենզիան ստանալուց հետո անհրաժեշտ է 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմել ջրօգտագործման թույլտվության ժամկետը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետին համապատասխանեցնու համար։
  • Հորատանցքի հորատման նպատակով ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով, ինչից հետո անհրաժեշտ է դիմել գործող հորատանցքից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։
  • Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ է ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ ներկայացնել դիմում՝ կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը։
  • Իրավաբանական անձի անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում անհրաժեշտ է դիմել թույլտվության վերաձևակերպման համար` կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ: Վերաձևակերպումն իրականացվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարման չափը և կարգը

  • Թույլտվության հայտի դրական եզրակացության տրամադրման դեպքում անհրաժեշտ է 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումը։
  • Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում մակերևութային ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվության ստացման, երկարաձգման և վերաձևակերպման համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ, իսկ ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվության ստացման համար անհրաժեշտ է վճարել 95,000 դրամ, իսկ երկարաձգման դեպքում՝ 25,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169280 հաշվեհամարին։
  • Իրավաբանական անձանց դեպքում ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 145,000 դրամ, իսկ թույլտվության երկարաձգման և վերաձևակերպման համար՝ 75,000 դրամ։ Մակերևութային ջրային ռեսուրսից ջրօգտագործման թույլտվության ստացման, երկարաձգման և վերաձևակերպման համար անհրաժեշտ է վճարել 75,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169298 հաշվեհամարին։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Ջրային օրենսգիրք
  • ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 010 30-09-11
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր