ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

 

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30-40 րոպե
Ծառայության արժեքը
150,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հայտ ներկայացնելու համար  անհրաժեշտ է՝ 

  • գրանցվել և մուտք գործել անձնական օգտահաշիվ,
  • ցանկից ընտրել դիմումներ բաժինը,
  • սեղմել նոր հայտ կոճակը,
  • ընտրել ծառայության տեսակը, 
  • ընտրել քաղաքացիություն ստանալու համար դիմելու հիմքը,
  • հաջորդ էջում տվյալների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում նշել ընտրավանդակը և կցել հավաստող փաստաթուղթ,
  • հաջորդ էջում կցել 3x4 չափի լուսանկար,
  • ստուգել անձնական տվյալների համապատասխանությունը(կարող եք ավելացնել հավելյալ բնակության հասցե, հեռախոսահամար),
  • ըստ հիմքի՝ կցել անհրաժեշտ փաստաթղթերը,
  • ցանկության դեպքում կցել մերձավոր ազգականների տվյալները,
  • ստուգել տվյալների ամբողջականությունը և ուղարկել հայտը,
  • կատարել պետական տուրքի վճարում՝ սեղմելով համապատասխան կոճակը։

 

Ներկայացվող պահանջներ

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող են դիմել անձինք, ովքեր՝

  • ունեն այլ երկրի քաղաքացիություն,
  • չունեն այլ երկրի քաղաքացիություն, բայց ունեն այն ձեռք բերելու մասին իրավական հավաստում, 
  • չունեն այլ երկրի քաղաքացիություն, բայց եռամսյա ժամկետում ներկայացնում են այն ձեռք բերելու մասին իրավական հավաստում:

 

Պահանջվող փաստաթղթեր 

Կախված հիմքից՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հայտի համար անհրաժեշտ փաստաթղթերը տարբերվում են։

Կցվող փաստաթղթերը՝ ըստ հիմքերի․

  • այլ երկրի քաղաքացիություն ունենալու հիմքով փաստաթղթերը,
  • այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստման առկայության դեպքում փաստաթղթերը,
  • եռամսյա ժամկետում իրավական հավաստում ներկայացնելու դեպքում փաստթղթերը:

 

Վճարման չափը և կարգը

Պահանջվող բոլոր փաստաթղթերը կցելուց և տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է համակարգում իրականացնել պետական տուրքի վճարում առցանց եղանակով։ 

Քաղաքացիությունը դադարեցնելու համար պետական տուրքի վճարը 150,000 դրամ է։

Անհրաժեշտ փաստաթղթերը կցելուց հետո համակարգը կուղղորդի առցանց վճարման համապատասխան էջ։ 

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտն ուղարկելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով և հարթակի միջոցով ծանուցվում է հայտի հաստատման մասին։

Եթե հայտում բացակայում են անհրաժեշտ թարգմանությունները կամ ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում ընտրված հիմքին, ապա հայտը ուղարկվում է շտկման։ Շտկման համար տրվում է 10 աշխատանքային օր։ 

Հայտի հաստատման դեպքում ուղարկվում է ծանուցում՝ այցի օր ընտրելու վերաբերյալ։ Ընտրված օրը և ժամին պետք է ներկայանալ ՄՔԾ գրասենյակ կամ հյուպատոսարան՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակներով։ 

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ քաղաքացիության մասին օրենք

ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։ 

Տեխնիկական աջակցության համար՝

 (+374) 011 21-21-02

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր