Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հաշվառման հասցեի մասին տեղեկանք
Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։
Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ ֆիզիկապես՝ այցի ամրագրմամբ։
Ներկայացվող պահանջները
Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝
Հաշվառման հասցեի վերաբերյալ առցանց տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝
- լրացնել անձնական տվյալները դիմորդի էջում,
- սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- ընտրել, թե ում համար է նախատեսված տեղեկանքը (երեխայի կամ դիմող անձի),
- ընտրել, թե ինչ հաստատություն է ներկայացվելու տեղեկանքը,
- սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը,
- «Վճարում» էջում կատարել տեղեկանքի համար սահմանված վճարումը։
Վճարման չափը և կարգը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Ուշադրություն
Տեղեկանքն անվճար տրամադրվում է մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու դեպքում։
Տրամադրման ժամկետը
Առցանց դիմելու դեպքում տեղեկանքն անմիջապես ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64