Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ որպես անգործունակ անձ
Անգործունակի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու նախնական հայտը հնարավոր է ներկայացնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ օրինական խնամակալի կողմից:
Ինչպե՞ս դիմել
Անգործունակին ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- գրանցվել և մուտք գործել անձնական օգտահաշիվ,
- ցանկից ընտրել դիմումներ բաժինը,
- սեղմել նոր հայտ կոճակը,
- ընտրել ծառայության տեսակը,
- տվյալների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում նշել ընտրավանդակը և կցել հավաստող փաստաթուղթ,
- ստուգել անձնական տվյալների համապատասխանությունը(կարող եք ավելացնել հավելյալ բնակության հասցե, հեռախոսահամար),
- հաջորդիվ կցել անգործունակ անձի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ՝ եթե առկա է) կամ օտարերկրյա անձնագիրը՝ հայերեն վավերացված թարգմանության հետ միասին,
- տվյալների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում նշել ընտրավանդակը և կցել հավաստող փաստաթուղթ,
- հաջորդ էջում կցել 3x4 չափի լուսանկար,
- կցել անհրաժեշտ փաստաթղթերը,
- ցանկության դեպքում կցել մերձավոր ազգականների տվյալները,
- ստուգել տվյալների ամբողջականությունը և ուղարկել հայտը,
- կատարել պետական տուրքի վճարում՝ սեղմելով համապատասխան կոճակը։
Ներկայացվող պահանջները
Անգործունակի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ քաղաքացի,
- լինել անգործունակի օրինական խնամակալ։
Պահանջվող փաստաթղթերը
- ՀՀ քաղաքացի հանդիսացող դիմումատուի անձնագիր,
- անգործունակի օտարերկրյա անձնագիրը,
- խնամակալ ճանաչելու մասին խնամակալության ու հոգաբարձության մարմնի որոշումը,
- անգործունակ լինելու փաստը հաստատող դատարանի վճիռ,
- լրացուցիչ փաստաթղթեր՝ առկայության դեպքում (օրինակ՝ այլ դատական ակտեր)
Վճարման չափը և կարգը
Պահանջվող բոլոր փաստաթղթերը կցելուց և տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է համակարգում իրականացնել պետական տուրքի վճարում առցանց եղանակով։
Քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարը 50,000 դրամ է։
Անհրաժեշտ փաստաթղթերը կցելուց հետո համակարգը կուղղորդի առցանց վճարման համապատասխան էջ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտն ուղարկելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով և հարթակի միջոցով ծանուցվում է հայտի հաստատման մասին։
Եթե հայտում բացակայում են անհրաժեշտ թարգմանությունները կամ ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում ընտրված հիմքին, ապա հայտը ուղարկվում է շտկման, որի համար տրվում է 10 աշխատանքային օր։
Հայտի հաստատման դեպքում ուղարկվում է ծանուցում՝ այցի օր ընտրելու վերաբերյալ։ Ընտրված օրը և ժամին պետք է ներկայանալ ՄՔԾ գրասենյակ կամ հյուպատոսարան՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակներով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ քաղաքացիության մասին օրենք
ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22