Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր
Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ Առցանց եղանակով ծառայությունն իրականացվում է անվճար նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց համար։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։
Ինչպե՞ս դիմել
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- տեղեկանալ և համաձայնվել հայտի ներկայացնելու պայմաններին,
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- լրացնել անհրաժեշտ տվյալները (որոշ տվյալներ ինքնաշխատ լրացվում են),
- ստորագրել թվային եղանակով և հանձնել հայտը։
Ներկայացվող պահանջները
Որպես անհատ ձեռնարկատեր առցանց հաշվառվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։
Վճարման չափը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ առցանց հաշվառումը անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անմիջապես։
- Հաշվառման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին։
Հղում օրենսդրությանը
«Անհատ ձեռնարկատիրջ մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48