ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ստուգել և մարել հարկադիր կատարման ենթակա պարտավորությունները

Պարտադիր կատարման ենթակա պարտավորությունները հնարավոր է ստուգել և մարել առցանց եղանակով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ռեզիդենտներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 1 աշխատանքային օր

Հարկային պարտավորությունները ստուգելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգի անձնական հաշիվ։ 

Անձնական հաշիվ հնարավոր է մուտք գործել հետևյալ տարբերակներից որևէ մեկով՝


Գրանցվելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • սեղմել «Գրանցել նոր հաշիվ» կոճակը,
  • նկարվել նույնականացման (ID) քարտը կամ անձնագիրը ձեռքին, 
  • լուսանկարել նույնականացման քարտի կամ անձնագրի լուսանկարով էջը,
  • նույնականացման քարտով արված ինքնանկարի դեպքում լուսանկարել դրա դարձերեսը, իսկ անձնագրով արված ինքնանկարի դեպքում՝ սոցիալական քարտը,
  • մուտքագրել պահանջվող անձնական տվյալները, հաստատել տվյալների ճշգրտությունը և սեղմել «Գրանցվել» կոճակը,
  • նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաղորդագրության մեջ հաստատել էլեկտրոնային փոստը։

1 աշխատանքային օրվա ընթացքում կկատարվի տվյալների ստուգում և էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի գրանցման հաստատման վերաբերյալ հաղորդագրություն։


Վճարման կարգը

Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է՝

  • «Վճարումներ» բաժնում լրացնել վճարման ենթակա գումարի չափը,
  • սեղմել «Վճարել» կոճակը,
  • լրացնել բանկային քարտի տվյալները։
Ծառայության գծով աջակցության համար՝

Թեժ գիծ՝ 8819

(+374) 060 713595

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր