Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել աշխատանքային կենսաթոշակ ստանալու դիմում
Աշխատանքային կենսաթոշակը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ քաղաքացու աշխատանքային ստաժի համար։ Որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է աշխատանքային կենսաթոշակի չափը։
Տարիքային կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տարածքային սոցիալական ծառայության բաժին (տարածված է նաև Սոցապ անվանումը) ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Աշխատանքային կենսաթոշակ կարող է ստանալ 63 տարին լրացած և 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։
Պահանջվող փաստաթղթերը
Աշխատանքային կենսաթոշակի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները`
- դիմում,
- նույնականացման քարտ կամ անձնագիր,
- սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,
- աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
- տեղեկանք սոցիալական վճար կատարած լինելու մասին, որը տրամադրվում է հարկային սպասարկման բաժնի կողմից կամ տեղեկանք գործատուից աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների,
- բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ (հաշվի է առնվում միայն ցերեկային կրթությունը),
- երեխաների ծննդյան վկայական կամ ծննդյան վկայականի մասին տեղեկանք,
- զինվորական գրքույկ (տղամարդկանց դեպքում),
- 3 x 4 չափի լուսանկար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։ 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է թոշակի հաստատման կամ մերժման մասին։
Անկանխիկ եղանակով կենսաթոշակի տրամադրման դեպքում առաջին անգամ կենսաթոշակ ստացող շահառուն ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։
Հղում օրենսդրությանը
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք