ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանքը հիմնականում պահանջվում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ միգրացիոն, քաղաքացիության, կրթական և այլ հարցերով գործընթացների շրջանակներում։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
7,000 դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք կարելի է ստանալ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Երևան)՝ ներկայացնելով առցանց հայտ։

Դրա համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո լրացնել պահանջվող տվյալները և կատարել վճարում՝ հետևելով հրահանգներին։


Ներկայացվող պահանջները

Տեղեկանքը ստանալու համար 16 տարին լրացած անձինք կարող են դիմել անձամբ կամ ծնողի, քրոջ, եղբոր, ամուսնու, զավակի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։ 

14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ 


Պահանջվող փաստաթղթերը

Համակարգում տվյալների մեծ մասը կլրացվի ինքնաշխատ եղանակով։ Անհրաժեշտ կլինի՝

  • լրացնել կոնտակտային տվյալները,
  • կցել անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը։


Վճարման չափը և կարգը

Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 7,000 ՀՀ դրամ պետական տուրք։ Վճարումը կատարվում է առցանց ծառայությունից օգտվելու հերթական քայլերի ընթացքում։

Տեղեկանքը ՀՀ ԱԳՆ-ի կողմից դիմողի նշած հասցեով առաքելու համար սահմանված է հավելյալ վճար՝
  • ՀՀ տարածքում առաքում կատարելու համար` 430 դրամ (անհրաժեշտ է փոխանցել 900013196101 հաշվեհամարին),
  • ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 11,000 - 25,000 դրամ՝ կախված առաքման երկրից (անհրաժեշտ է փոխանցել 900013196093 հաշվեհամարին)։

Փոստային առաքման համար վճարումը կարելի է կատարել ՀՀ տարածքում գործող ցանկացած առևտրային բանկում, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կամ տեղում՝ ակնթարթային վճարումների համակարգի (տերմինալի) միջոցով հետևյալ գանձապետական հաշվեհամարներին`
 
 

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է առցանց հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն հնարավոր է ստանալ Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեից կամ փոստային առաքմամբ։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր