Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ դատվածության և հետախուզման մասին տեղեկանք
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանքը հիմնականում պահանջվում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ միգրացիոն, քաղաքացիության, կրթական և այլ հարցերով գործընթացների շրջանակներում։
ՀՀ-ում դատվածության և հետախուզման մասին տեղեկանքի համար անհրաժեշտ է դիմել․
- ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3) երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10։00-12։00-ին,
- «Հայփոստ» ՓԲԸ ցանկացած բաժանմունք,
- «Արդշինբանկ» (հասցե` Երևան, Տիգրան Մեծի 24), «Կոնվերս բանկ» (հասցե` Երևան, Քաջազնունու 4/6),
- ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ (օտարերկրյա պետություններում):
Ներկայացվող պահանջները
Տեղեկանքը ստանալու համար 16 տարին լրացած անձինք կարող են դիմել անձամբ կամ ծնողի, քրոջ, եղբոր, ամուսնու, զավակի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։
14-16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է վերջինիս ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:
Պահանջվող փաստաթղթերը
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է տեղում լրացնել դիմում (ՀՀ-ում ներկայացվող դիմումի ձև, օտարերկրյա պետությունում լրացվող դիմումի ձև)։ Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնականացման քարտ և դրա պատճենը,
- եթե տեղեկանքը հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկացնում է, որ տեղեկանքը ստանալու է այլ անձ, ապա տվյալ անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
Եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
- ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
- եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
- զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
- լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը:
Վճարման չափը և կարգը
Դատվածության և հետախուզման մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել՝
- ՀՀ-ում՝ 7,000 դրամ,
- օտարերկրյա պետությունում՝ 25,000 դրամ։
Ընդ որում՝ փաստաթուղթը տրամադրվում է ապոստիլով վավերացմամբ (ապոստիլի համար հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտություն չկա)։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163515400։ Փոխանցման նպատակի դաշտում անհրաժեշտ է նշել «ՀՀ-ում դատվածության կամ հետախուզման առկայության մասին տեղեկանք տրամադրելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
ՀՀ տարածքում առաքում կատարելու համար անհրաժեշտ է վճարել 430 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196101։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքում» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
ՀՀ տարածքից դուրս առաքում կատարելու համար` 11,000 - 25,000 դրամ՝ կախված առաքման երկրից։
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013196093։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀՀ ԱԳՆ կողմից քաղաքացիներին անհատական փոստային առաքում կատարելու համար` ՀՀ տարածքից դուրս» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է առցանց հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն հնարավոր է ստանալ դեսպանությունից, հյուպատոսական հիմնարկից կամ փոստային առաքմամբ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2010 թվականի N 1561-Ն որոշում
Որաշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11