ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ ամուսնության, ծննդյան, հայրության ճանաչման, ամուսնալուծության, անվանափոխության կամ մահվան վկայականի կրկնօրինակը

Ծառայության միջոցով առցանց եղանակով հնարավոր է ստանալ հետևյալ վկայականների կրկնօրինակները․

  • ամուսնության, 
  • ծննդյան,
  • հայրության ճանաչման,
  • ամուսնալուծության,
  • անվանափոխության,
  • մահվան։ 
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյացիներ, քաղաքացիություն չունեցող անձիք
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
5,000 - 7,000 դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 3 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Վկայականի կրկնօրինակը ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • լրացնել պահանջվող տվյալները,
  • կատարել վճարումը, ընդ որում՝ որոշ դեպքերում ծառայությունն անվճար է (մանրամասները ներկայացված են ստորև)։

Ներկայացվող պահանջները

Վկայականի կրկնօրինակ ստանալու համար կարող են դիմել՝

  • անձը, որի վերաբերյալ կատարվել է գրանցումը
  • շահագրգիռ անձը՝ մահվան դեպքում
  • ծնողները/օրինական ներկայացուցիչները, եթե անձը վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է
  • լիազորված անձը (պարզ լիազորագրով)
  • 16-18 տարեկան անձը՝ իր ծննդի վկայականի համար
  • ծնողները կամ համայնքի ղեկավարը՝ 16 տարին լրացած, բայց անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի վկայականի տրամադրման համար

 

Պահանջվող փաստաթղթերը և տվյալները

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • լրացնել դիմողի անձնական տվյալները,
  • կցել անձը հաստատող փաստաթղթի սկանավորված տարբերակը,
  • լրացնել դիմողի կոնտակտային տվյալները։

 

Հայտին կից ներկայացվում են՝

  • տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ (անհամապատասխանության դեպքում),
  • ներկայացուցչի միջոցով դիմելիս՝ լիազորագիր և լիազորողի անձնագրի սկանավորված տարբերակը,
  • խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ համապատասխան որոշում,
  • անձնագիր չունեցող 16 տարին լրացած անձանց համար դիմելիս՝ համայնքի ղեկավարի կողմից տրված փաստաթուղթ


Վճարման չափը և կարգը

  • Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը տրամադրված վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
  • 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո տրամադրված վկայականի դեպքում առաջին անգամ հայտ ներկայացնելիս կրկնօրինակը տրամադրվում է անվճար, իսկ ամեն հաջորդ անգամ՝ անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
  • Ապոստիլով վավերացման դեպքում անհրաժեշտ է վճարել հավելյալ 7,000 դրամ։

Վճարումը կատարվում է առցանց՝ հայտը ներկայացնելու էջում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Թեժ գիծ՝ 8500

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր