Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ որպես օտարերկրացի
Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ։
Ներկայացվող պահանջները
Ծառայությունից կարող են օգտվել այն օտարերկրացիները, ովքեր ունեն Հանրային ծառայությունների համարանիշ։
Պահանջվող փաստաթղթեր
Հանրային ծառայությունների համարանիշի հետ միասին պետք է ներկայացնել հետևյալ փաստաղթղթերից որևէ մեկը՝
- ժամանակավոր կացության քարտ,
- մշտական կացության քարտ,
- հատուկ անձնագիր,
- բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։
Տրամադրման կարգը
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է՝
- նշված փաստաթղթերից որևէ մեկով 1 անգամ մոտենալ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար,
- Այնուհետև կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին կարող է մոտենալ նախընտրելի Բջջային կապի օպերատորի գրասենյակ (Ucom, Viva MTS, Team Telecom) և ձեռք բերել «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ՝ պարտադիր ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը․
- վավեր կացության փաստաթուղթ
- անձը հաստատող փաստաթուղթ
- հանրային ծառայությունների համարանիշ
Ուշադրություն
Գրասենյակ կարող են չայցելել 2024թ. օգոստոսի 23-ից հետո workpermit.am հարթակի միջոցով անձամբ կացության քարտ կամ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի քարտ ստացած օտարերկրացիները, ովքեր ստացել են էլեկտրոնային նամակ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու հնարավորության վերաբերյալ։
Վճարման չափը և կարգը
- Բջջային ID SIM քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։
Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։ - Էլեկտրոնային թվային ստորագրության ծառայությունից օգտվելու համար պետք է վճարել տարեկան 3,000 ՀՀ դրամ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։