Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք
Հայրենադարձ անձինք Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել նախընտրելի անձնագրային բաժանմունք։
Ներկայացվող պահանջները
Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմող անձը վերջին 7 տարիների ընթացքում պետք է գտնված լինի օտարերկրյա պետությունում առնվազն 1280 օր և առավելագույնը 2550 օր։
Պահանջվող փաստաթղթերը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝
- ՀՀ քաղաքացու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը,
- ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ մշտական կացության քարտ,
- ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ հատուկ անձնագիր,
- փախստական անձ լինելու դեպքում՝ փախստականի վկայականը,
- տեղահանված անձ լինելու դեպքում՝ տեղահանվածի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը,
- օտարերկրյա պետության անձնագիրը կամ կացության քարտը։
Վճարման չափը
Տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է այն ստանալու համար։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64