Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել մտավոր սեփականության իրավունքը
Մտավոր սեփականության իրավունքը գրանցելն օգնում է բիզնեսին, իրավաբանական կամ ֆիզիկական անձին սեփական նշանի, գյուտի և արդյունաբերական դիզայնի պաշպտանության հարցում։ Մտավոր սեփականության իրավունքը հնարավոր է գրանցել և՛ ֆիզիկապես և՛ առցանց։
Ինչպե՞ս դիմել
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
- Մուտք գործել համակարգ,
- ստեղծել նոր հայտ,
- բացված էջում լրացնել պահանջվող տվյալները։
- պահպանել հայտը,
- ուղարկել։
Ներկայացվող պահանջները
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- Լինել ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձ
- ունենալ նույնականացման քարտ կամ բջջային նույնականացման քարտ, որում ակտիվացված է էլեկտրոնային ստորագրություն։
Պահանջվող փաստաթղթերը՝
- Պետական տուրքի վճարման անդորրագիր։
- Լիազորագիր, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով։
- Տեղեկանք աշխատողների թվի վերաբերյալ։
Ուշադրություն
Կախված մտավոր սեփականության իրավունքի տեսակից՝ պահանջվող փաստաթղթերի տեսակները տարբեր են։
Վճարման չափը և կարգը
- հայտ ներկայացնելու համար՝ 30,000 դրամ,
- փորձաքննություն անցկացնելու համար՝ 40,000 դրամ,
- մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ 15,000 դրամ։
Գործում են հետևյալ զեղչերը՝
-
Ֆիզիկական կամ մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում հայտի արժեքը 7,500 դրամ է, փորձաքննությունը՝ 10,000 դրամ, իսկ ավել դասը՝ 3,750 դրամ։
-
25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում գրանցման հայտի արժեքը 15,000 դրամ է, փորձաքննությունը՝ 20,000 դրամ, իսկ ավել դասը 7,500՝ դրամ։
-
100-ից ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ գրանցման հայտի արժեքը 30,000 դրամ է, փորձաքննությունը՝ 40,000 դրամ, իսկ ավել դասը՝ 15,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու գործընթացը տևում է 5 ամիս։
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը 10 տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված:
Հղում օրենսդրությանը
- «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք
- «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենք
- «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքը
Օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Հեռախոահամար՝
(+374 0)11-59-75-34
Հեռախոահամար՝
(+374 0)11-59-75-34