Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Տրամադրել աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են առցանց եղանակով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝
- բացվող էջում գրանցվել որպես գործատու (հարթակում գործողություններ կարող են իրականացնել գործատուի գործադիր մարմնի կողմից լիազորված անձինք),
- «Նոր դիմում» բաժնի «Աշխատանքի թույլտվություն» պատուհանում լրացնել թափուր աշխատատեղին վերաբերող տեղեկատվությունը և հաստատել դիմումը։
15 աշխատանքային օրվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից օտարերկրացի անձի աշխատանքի ընդունելու համաձայնություն ստանալուց հետո անհրաժեշտ է լրացնել օտարերկրացու տվյալները։
Հարթակում աշխատանքային թույլտվության դիմում կարելի է ներկայացնել նաև կամավորության սկզբունքով աշխատողների համար։ Այս դեպքում դիմումը ներկայացվում է դիմումների «Կամավոր» բաժնում։
Ներկայացվող պահանջները
Հարթակում որպես գործատու գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ կամ նույնականացման (ID) քարտ և քարտն ընթերցող սարք։
Պահանջվող փաստաթղթերը
Կան որոշ դեպքեր, երբ աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա։ Տվյալ դեպքերը թվարկված են դիմումի ներկայացման «Բացառությունների ցուցակում ընդգրկված մասնագիտություններ» բաժնում:
Ուշադրություն
ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներն ազատված են որևէ թույլատրող փաստաթուղթ ներկայացնելու պահանջից։ Իսկ բնակության օրինականությունը հավաստելու նպատակով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները դիմում են առցանց, նրանց ընտանիքի անդամները՝ նույնպես։
Վճարման չափը և կարգը
Օտարերկրացի աշխատակցի համար ժամանակավոր կացության քարտ թողարկելու վճարը կազմում է 105,000 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե
բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը), - բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։
Վճարումը կատարում է գործատուն կամ աշխատակիցը՝ ըստ ձեռք բերված համաձայնության։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Կացության քարտը տրամադրվում է գործատուի դիմելուց հետո 30 օրվա ընթացքում։
- Օտարերկրացին ստանում է էլեկտրոնային նամակ՝ աշխատանքային գործունեության հիմքով իրեն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Կացության քարտը ստանալու համար վերջինս պետք է այցելի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, ընդմիջում՝ 14։00-15։00)։
Հղում օրենսդրությանը
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64