Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հիմքերն են․
- ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներում, կրթական փոխանակման ծրագրերում ուսումնառությունը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեություն իրականացնելը.
- աշխատանքի թույլտվության առկայությունը,
- ՀՀ քաղաքացու կամ ՀՀ կացության կամ փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամ՝ ամուսին, ծնող, զավակ լինելը,
- ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը,
- ազգությամբ հայ լինելը։