Ինչպե՞ս ստանալ և փոխանակել անձնագիրը
- ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
- 16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու համար կարող է դիմել նույնականացման քարտ ստանալուց հետո։
- Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով, 6-16 տարեկան քաղաքացիներին՝ 5 տարի ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի ժամկետով։
Մեծահասակի անձնագրի ստացում
Բիոմետրիկ անձնագիրը նոր սերնդի անձը հաստատող փաստաթուղթ է, որն ունի հատուկ էլեկտրոնային չիպ։ Այս չիպում գաղտնագրված կերպով պահվում են քաղաքացու տվյալները՝ թվային լուսանկարը և մատնահետքերը, ինչն ավելի է ապահովում անձնական տվյալների անվտանգությունը և պարզեցնում է սահմանն անցնելու գործընթացը միջազգային մակարդակով։
Այո։ 16 տարին լրացած քաղաքացիների դեպքում՝ անձնագրի համար դիմելիս անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ։
Անձնագիրն առաջին անգամ ստանալու, վերաթողարկելու կամ փոխարինելու համար վճարվող պետական տուրքը 28,650 դրամ է։
Անձնագիրը տրամադրվում է էլեկտրոնային դիմումը հանձնելուց և հաստատումն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։
16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի վավերականության ժամկետով։
- Հաշմանդամություն ունենալու դեպքում այդ անձի փոխարեն կարող են դիմել նաև Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև մերձավոր ազգականները (հայրը, մայրը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը, տատը կամ պապը)` կցելով բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթեր էլեկտրոնային հայտին։
- Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կարող է դիմել համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը։
- Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա:
Երեխայի անձնագրի ստացում
Առցանց ամրագրել այց մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիր ստանալու համար
- Մինչև 6 տարեկան երեխայի անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով,
- 6-16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 5 տարի ժամկետով։
- Անձնագիրը ստանալու համար երեխան պետք է գրանցված լինի Բնակչության պետական ռեգիստրում կամ միաժամանակ ներկայացնի նաև հաշվառման դիմում։
- Երեխայի անձնագրի համար դիմող օրինական ներկայացուցիչը պետք է ունենա «ԵսԵմ» ազգային նույնականացում։
Եթե երեխայի տվյալները չեն գտնվել, անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարություն՝ տվյալները թվայնացնելու համար։
- Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։
- Դիմող անձը պետք է ունենա «ԵսԵմ» ազգային նույնականացում։
Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր չի տրամադրվի, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով նա բնակվում է, նախապես գրավոր հայտարարություն է ներկայացնում անձնագրային ծառայություն իր երեխային անձնագիր տրամադրելու անհամաձայնության մասին։
Անձնագիր ստանալու համար վճարվող պետական տուրքը 28,650 դրամ է՝ անկախ նրանից, թե ում համար եք դիմում։
Անձնագիրը տրամադրվում է էլեկտրոնային դիմումը հանձնելուց և հաստատումն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։
Անձնագրի փոխանակում
Առցանց ամրագրել այց անձնագիրը փոխանակելու համար
Անձնագիրը փոխանակվում է, եթե այն կորել է, գողացվել կամ վնասվել։
Այո՛, անձնագիրը հնարավոր է փոխանակել ժամանակից շուտ, նույնիսկ եթե նախորդը դեռ վավեր (գործող) է։ Անձնագրի փոխանակման հիմքերը կարող են լինել տարբեր՝ կապված վավերականության ժամկետի ավարտի, անձնական տվյալների փոփոխության, վնասված լինելու կամ պարզապես նոր տեսակի (օրինակ՝ կենսաչափական) անձնագիր ստանալու ցանկության հետ։
Անձնագիրը փոխանակելու համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն․
- նույնականացման քարտ,
- «ԵսԵմ» նույնականացում։
Այո։ Նոր կենսաչափական անձնագիր ստանալու դեպքում նախորդ անձնագրում եղած վիզաները պահպանվում են։
Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։
Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել փոխանակվող անձնագիրը (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է)։
Քաղաքացու տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև իրավասու մարմնի կողմից տրված՝ փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը։
Անձնագիրն առաջին անգամ ստանալու, վերաթողարկելու կամ փոխարինելու համար վճարվող պետական տուրքը 28,650 դրամ է։
Անձնագիրը տրամադրվում է էլեկտրոնային դիմումը հանձնելուց և հաստատումն ստանալուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։
- Հաշմանդամություն ունենալու դեպքում այդ անձի փոխարեն կարող են դիմել նաև Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև մերձավոր ազգականները (հայրը, մայրը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը, տատը կամ պապը)` կցելով բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթեր էլեկտրոնային հայտին։
- Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կարող է դիմել համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը։
- Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա:
Արտասահմանում մեծահասակի անձնագրի ստացում
Ուշադրություն
2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Առցանց ամրագրել այց 16 տարին լրացած քաղաքացու անձնագիրը արտասահմանում ստանալու համար
16 տարին լրացած քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 10 տարի ժամկետով։
- Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
- 16-18 տարեկան արական սեռի քաղաքացիները զինվորական հաշվառում չունենալու դեպքում պետք է կանգնեն հաշվառման։
16 տարին լրացած քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիր և դրա պատճենը,
-
ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
-
ծնողների անձնագրերի պատճենները,
-
նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,
- 35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Եթե դիմողը 16-18 տարեկան է և նույնականացման քարտ չունի, անհրաժեշտ է ներկայացնել նաև դիմողի և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությունը:
Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝
- հայրության ճանաչման վկայականը,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
- ծնողի մահվան վկայականը,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Եթե դիմողի ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, անհրաժեշտ է ներկայացնել ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։
Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել նաև զինվորական գրքույկը և դրա պատճենը։
Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով:
Համապատասխան ստուգումները կատարելուց հետո աշխատակիցը կվերադարձնի բնօրինակ բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ ծննդյան վկայականի և մինչև 16 տարեկանը ստացած ՀՀ անձնագրի։
Այդ փաստաթղթերը քաղաքացուն կվերադարձվեն նոր անձնագիրը ստանալիս, ընդ որում՝ ծննդյան վկայականի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք, և կնշվեն տպագրված անձնագրի տվյալները, իսկ հին անձնագիրը կվերադարձվի դակված վիճակում։
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 65,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես տվյալ երկրի արժույթով կամ ՀՀ դրամով։
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում։
- Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա։
- Առողջական վիճակի բերումով անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է նրա մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Այս դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը։
- Իսկ առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
Արտասահմանում երեխայի անձնագրի ստացում
Ուշադրություն
2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Առցանց ամրագրել այց մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը արտասահմանում ստանալու համար
Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին՝ 5 տարի վավերականության ժամկետով, ընդ որում՝ արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց 19 տարին լրանալը։
- Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
- Տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները զինվորական հաշվառում չունենալու դեպքում պետք է կանգնեն հաշվառման։
Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։
Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։
Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր չի տրամադրվի, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով նա բնակվում է, նախապես գրավոր հայտարարություն է ներկայացնում անձնագրային բաժանմունք իր երեխային անձնագիր տրամադրելու անհամաձայնության մասին։
Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնեն՝
- երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության վկայականը և ներկայացվող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ծնողների անձնագրերը և դրանց 2-3-րդ էջերի պատճենները,
-
նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,
- դիմումը օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
- 35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Եթե դիմողը 14-16 տարեկան է և նույնականացման քարտ չունի, անհրաժեշտ է ներկայացնել նաև դիմողի և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությունը:
Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ)։
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝
- հայրության ճանաչման վկայականը,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
- ծնողի մահվան վկայականը,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Եթե ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, անհրաժեշտ է ներկայացնել ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։
Համապատասխան ստուգումները կատարելուց հետո աշխատակիցը կվերադարձնի բնօրինակ բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ ծննդյան վկայականի։
Այն քաղաքացուն կվերադարձվի անձնագիրը ստանալիս, ընդ որում՝ ծննդյան վկայականի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք, և կնշվեն տպագրված անձնագրի տվյալները։
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 30,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում։
Արտասահմանում մեծահասակի անձնագրի փոխանակում
Ուշադրություն
2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Առցանց ամրագրել այց 16 տարին լրացած քաղաքացու անձնագիրն արտասահմանում փոխանակելու համար
Անձնագիրը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,
-
անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
-
լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Անձնագրի կորստյան դեպքում ևս տրամադրվում է նոր անձնագիր։
Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
փոխանակման ենթակա ՀՀ անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները (բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագիրը կորել է),
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
- անհրաժեշտ է ներկայացնել 65,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով,
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Անձնագրի կորստյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
-
հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,
-
35x45 մմ չափսի 4 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
առկայության դեպքում՝ կորցրած անձնագրի պատճենը։
Անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
-
այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։
Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել նաև զինվորական գրքույկը և դրա պատճենը։
Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով:
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 65,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես տվյալ երկրի արժույթով կամ ՀՀ դրամով։
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում։
- Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա։
- Առողջական վիճակի բերումով անձամբ ներկայանալու անհնարինության դեպքում քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է նրա մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա: Այս դեպքում մերձավոր ազգականի ներկայացրած դիմումին կցվում են ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը և անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատության տված փաստաթուղթը։
- Իսկ առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
Եթե արտասահմանում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա այդ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է ՀՀ վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:
Եթե այն երկրում, որտեղ գտնվում է անձը, ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի դիմելու ՀՀ արտաքին գործերի նախարարություն և փոստով ստանալու վերադարձի վկայական կամ փաստաթուղթ, որով կկարողանա մուտք գործել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն։
Արտասահմանում երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագրի փոխանակում
Ուշադրություն
2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը:
Առցանց ամրագրել այց մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրն արտասահմանում փոխանակելու համար
Անձնագիրը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,
-
անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
-
լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Անձնագրի կորստյան դեպքում ևս տրամադրվում է նոր անձնագիր։
Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման համար երեխան պետք է`
-
գրանցված լինի Բնակչության պետական ռեգիստրում,
-
տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացի լինելու դեպքում` կանգնի հաշվառման։
Մինչև 16 տարեկան քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմումը ներկայացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն)։
Ընդ որում՝ եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։
Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնեն՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
անչափահասի անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,
-
ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
-
ծնողների անձնագրերը և դրանց 2-3 էջերի պատճենները,
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
-
30,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝
- հայրության ճանաչման վկայականը,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
- ծնողի մահվան վկայականը,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 30,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում։
Եթե արտասահմանում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա այդ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է ՀՀ վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:
Եթե այն երկրում, որտեղ գտնվում է անձը, ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի դիմելու ՀՀ արտաքին գործերի նախարարություն և փոստով ստանալու վերադարձի վկայական կամ փաստաթուղթ, որով կկարողանա մուտք գործել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն։
Հղում օրենսդրությանը
-
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
-
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք
-
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
-
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 22.12.1999 թվականի N767-Ն որոշում «Անձը հաստատող փաստաթղթի մասին»