ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ընտրել բնակարան

Հայաստանում բնակարան կարող են ձեռք բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք։ Նախքան բնակարան գնելը, կարևոր է հաշվի առնել մի շարք գործոններ.

  • նախ սահմանիր քո բյուջեն և հետազոտիր բնակարանների շուկայական գները,
  • այնուհետև ընտրիր՝ գնել բնակարան առաջնայի՞ն (նոր կառուցվող), թե՞ երկրորդային (արդեն շահագործվող) շուկայից՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները,
  • մանրամասնորեն ուսումնասիրիր կառուցապատողի հեղինակությունը կամ առկա բնակարանի վիճակը,
  • վերջապես, եթե հիպոթեքային վարկի ես դիմում, իմացիր եկամտային հարկի վերադարձի հնարավորությունների մասին, որոնք հասանելի են միայն առաջնային շուկայից բնակարան գնելու դեպքում։ 

Բնակարանի ընտրություն

Անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաներ

Բնակարանի ընտրության փուլում քեզ կհանդիպեն «Առաջնային շուկա» և «Երկրորդային շուկա» տերմինները։

Ուշադրություն

Երկրորդային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում չես կարողանա օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։

 

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ հողային օրենսգրքի։
Այս էջը օգտակա՞ր էր