Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ կրթություն
- Կրթական ուղին սկսվում է մանկապարտեզից, որտեղ երեխային անհրաժեշտ է գրանցել նախապես։ ՀՀ-ում գործում են ինչպես պետական անվճար մանկապարտեզներ, այնպես էլ մասնավոր կառույցներ։
- Դպրոցները ևս կարող են լինել ինչպես հանրակրթական (անվճար), այնպես էլ մասնավոր։ Այստեղ նույնպես երեխային անհրաժեշտ է գրանցել նախապես։
- Աշակերտները կարող են դպրոցում սովորել 12 տարի կամ 8-րդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել նախնական և միջին մասնագիտական հաստատություններում (քոլեջ, ուսումնարան):
- Բարձրագույն կրթությունն անհատը ստանում է համալսարաններում կամ ուսումնարաններում, և այն կարող է լինել վճարովի կամ անվճար՝ կախված դիմորդի ընդունելության քննությունների արդյունքներից:
Մանկապարտեզ
Մանկապարտեզը նախադպրոցական կրթական հաստատություն է, որը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար: Այն երեխայի կյանքում առաջին կրթական միջավայրն է, որտեղ փոքրիկները սովորում են հաղորդակցվել հասակակիցների հետ, ձեռք են բերում կյանքի առաջին հմտությունները և նախապատրաստվում դպրոցի փուլին: Մանկապարտեզում երեխաները զարգացնում են իրենց ստեղծագործական, մտավոր և ֆիզիկական ունակությունները՝ փորձառու դաստիարակների ուղղորդմամբ:
Դպրոց
ՀՀ-ում միջնակարգ կրթությունը նախատաեսված է 6-18 տարեկան աշակերտների համար և իրականացվում է եռաստիճան համակարգով՝ տարրական, միջին և ավագ դպրոց: Դպրոցից աշակերտները ստանում են հիմնական գիտելիքներ, ինչպես նաև կարողություններ իրենց հետագա կրթությունը շարունակելու կամ մասնագիտական գործունեություն սկսելու համար։ Գործում են պետական և ոչ պետական (մասնավոր) հանրակրթական դպրոցներ:
Նախնական և միջին մասնագիտական կրթություն
Նախնական և միջին մասնագիտական կրթությունը ՀՀ կրթական համակարգի բաղադրիչներից մեկն է։ Կրթական այս համակարգը ներառում է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (քոլեջներ, ուսումնարաններ), որոնք տրամադրում են մասնագիտական կրթություն հիմնական կամ միջնակարգ կրթություն ունեցող անձանց: Ընդունելության դիմում-հայտերը տեղի են ունենում առցանց եղանակով։
Առցանց ներկայացնել դիմում-հայտ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար
Բարձրագույն կրթություն
Բարձրագույն կրթությունը կարևորագույն քայլ է մասնագիտական զարգացման և կարիերայի կառուցման ճանապարհին: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և հետազոտողի (ասպիրանտուրա) կրթական ծրագրերով: Ուղեցույցը ներկայացնում է բուհ ընդունվելու, սովորելու և կրթաթոշակ ստանալու հիմնական պայմաններն ու առանձնահատկությունները:
Շարունակական կրթություն
Շարունակական կրթությունը կրթության այն ձևն է, որը թույլ է տալիս անձին ողջ կյանքի ընթացքում զարգացնել իր գիտելիքները, հմտությունները և կարողությունները: Ուղեցույցում ներկայացված են, թե, ինչ հնարավորություններ է տրամադրում շարունակական կրթությունը և պետական աջակցության ինչ ծրագրեր են գործում կրթության այս ոլորտի համար։