Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բարձրագույն կրթությունը Հայաստանում
Ուղեցույցը նախատեսված է դիմորդների համար: Այստեղ կգտնես մանրամասն տեղեկություններ ՀՀ բուհերի ընդունելության գործընթացի, անհրաժեշտ փաստաթղթերի, միասնական քննությունների և կրթաթոշակների վերաբերյալ:
Ընդունելության ընդհանուր պայմաններ
Բուհ ընդունվելու համար անհրաժեշտ է․
- առնվազն միջնակարգ կրթության առկայություն,
- միասնական կամ ներբուհական քննությունների հանձնում,
- անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում։
Բարձրագույն ուսումնական հաստատություն դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ կամ սոցիալական քարտի համար),
- կրթության վկայական/ատեստատ (հիմնական կամ միջնակարգ),
- վճարման անդորրագիր։
Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ dimord.am կայքի միասնական դիմում-հայտի միջոցով:
Ոչ, դիմում-հայտը չի կարող փոփոխվել փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո:
Յուրաքանչյուր քննության համար վճարը կազմում է 1,500 դրամ։ Միասնական քննությունների վճարը փոխանցվում է գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին։ Ներբուհական քննության վճարը՝ տվյալ բուհին։
Ուշադրություն
Վճարված գումարը չի վերադարձվում՝ անկախ քննությանը մասնակցելուց կամ արդյունքից։
Բուհերում կան 2 տեսակի ուսուցման համակարգ․
- անվճար (պետպատվեր)
- վճարովի։
Հիմնական փուլում կարող ես դիմել միայն մեկ բուհի մեկ մասնագիտության: Այդ մասնագիտության համար կարող ես դիմել և՛ անվճար, և՛ վճարովի տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝
- հիմնական փուլ,
- լրացուցիչ փուլ (եթե կան թափուր տեղեր) մրցույթին մասնակցում ես քննությունից ստացած դրական միավորով:
Լրացուցիչ մրցույթը կազմակերպվում է, երբ բուհերում մնում են թափուր տեղեր: Մասնակցել կարող են այն դիմորդները, ովքեր՝
-
ստացել են դրական միավորներ,
-
չեն անցել հիմնական մրցույթով։
Այս փուլում կարող ես ընտրել մինչև 6 մասնագիտություն:
Հիմնական փաստաթղթերն են․
- ատեստատ կամ ավարտական փաստաթուղթ՝ ներդիրով,
- 4 լուսանկար (3x4 սմ),
- անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),
- զինվորական գրքույկ (առկայության դեպքում)։
Լրացուցիչ փաստաթղթերն են․
- միասնական քննությունների վկայագիր,
- օլիմպիադաների, մրցույթների դիպլոմներ,
- ներբուհական քննությունների գնահատականների տեղեկանք,
- արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթեր։
Լրացուցիչ մրցույթում առավելությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր ունեն ավելի բարձր միավորներ:
Քննություններ
Քննությունները լինում են 2 տեսակի՝ միասնական (ավագ դպրոցի ավարտական քննություններ) և ընդունելության քննություններ (կախված ընտրված մասնագիտությունից)։ Միասնական քննությունները ունեն 2 փուլ։ Առաջին փուլը տեղի է ունենում ձմռանը, իսկ երկրորդը՝ ամռանը։ Դիմորդը կարող է միասնական քննությունները հանձնել ձմռանը, և եթե արդյունքները գոհացուցիչ չեն դիմորդի համար, ապա հանարվորություն ունի մասնակցելու երկրորդ փուլի միասնական քննություններին։ Միասնական քննությունների ժամկետները յուրքանչյուր տարի հրապարակվում են dimord.am կայքում։
Միասնական քննություններն են․
- հայոց լեզու և գրականություն
- մաթեմատիկա (որոշ մասնագիտությունների համար),
- օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն՝ ըստ ընտրության)։
Միասնական քննություններն անցկացվում են տարին 2 անգամ։ Ճշգրիտ ժամանակացույցը հրապարակվում է dimord.am կայքում։
Պատասխանը գնահատվում է 20-միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները:
Քննության ընթացքում արգելվում է․
- խոսել այլ դիմորդների հետ,
- օգտագործել բջջային հեռախոսներ և կապի այլ միջոցներ,
- փոխանակել թեստերի և պատասխանների ձևաթղթերը,
- արտագրել։
Քննասենյակից դուրս գալը թույլատրվում է միայն անհրաժեշտության դեպքում՝ հերթապահի ուղեկցությամբ։
Արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն: Արդյունքները կարելի է բողոքարկել հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 9:00-18:00-ի ընթացքում: Բողոքարկման արդյունքները հրապարակվում են բողոքարկման ժամկետի ավարտից հետո 2 օրվա ընթացքում:
Կազմվում է հատուկ արձանագրություն 3 անձանց կողմից՝
-
հանձնաժողովի նախագահի,
-
ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի,
-
գնահատման և թեստավորման ներկայացուցչի։
Քննական հանձնաժողովի նախագահն անմիջապես այն ներկայացնում է բողոքարկման հանձնաժողովին, որը որոշում է կայացնում՝
-
թույլատրել արդյոք լրացուցիչ քննություն,
-
նշանակել լրացուցիչ քննության օրը։
Ոչ, նրանք չեն կարող հանձնել այդ քննությունը: Բացառություն է միայն հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդը, եթե բողոքարկման հանձնաժողովը թույլատրում է լրացուցիչ քննություն:
Գնահատականի բողոքարկում
Դիմորդը հնարավորություն ունի բողոքարկել գնահատականները, որոնց մասին տեղեկանում է էլեկտրոնային փոստի միջոցով քննության օրը կամ քննության հաջորդ օրը՝ մինչև ժամը 16։00-ն։
Ներբուհական այն քննությունը, որի արդյունքը գնահատվում և դիմորդին տեղեկացվում է քննասենյակում, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում դիմորդը, մինչև քննասենյակից դուրս գալը, կարող է բողոքարկել քննական հանձնաժողովի նախագահին։
Ներբուհական այն քննությունը, որի գնահատականը դիմորդը էլեկտրոնային փոստի հասցեին ստանում է հաջորդ օրը, գնահատականի հետ անհամաձայնության դեպքում գնահատականների ստանալունհաջորդ օրը՝ ժամը 9։00-18։00-ի ընթացքում կարող է բողոքարկել` դիմում ներկայացնելով պատասխանատու քարտուղարին:
Բողոքարկման ժամանակ․
- հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի նշած հատվածը,
- քննարկումը կատարվում է դիմորդի և նրա հրավիրած մասնագետի հետ,
- գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել:
Ոչ, քննության վերահանձնում չի թույլատրվում:
Բողոքարկման արդյունքը հրապարակվում է ներբուհական քննության քննական կենտրոնում ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
Ուսումնական գործընթաց
Բարձրագույն կրթության համակարգում ուսումնական գործընթացը կազմակերպվում է եվրոպական կրեդիտային համակարգի սկզբունքներով: Այս բաժնում ներկայացված են բուհական կրթության հիմնական բաղադրիչները՝ ներառյալ ուսումնական տարվա կառուցվածքը, գնահատման համակարգը, կրեդիտների կուտակման մեխանիզմը և ուսանողների իրավունքներն ու պարտականությունները:
Ուսումնական տարին բաժանվում է 2 կիսամյակի: Յուրաքանչյուր կիսամյակի տևողությունը 16 շաբաթ է, որին հաջորդում է 4-շաբաթյա քննաշրջանը: Կիսամյակների միջև նախատեսված են արձակուրդներ՝ ձմեռային և ամառային:
Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, ակադեմիական կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման համակարգ է: Մեկ կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ ուսումնական բեռնվածությանը: Բակալավրի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 240 կրեդիտ, իսկ մագիստրոսի որակավորման համար՝ 60-120 կրեդիտ:
Գնահատումն իրականացվում է միավորների սանդղակով: Յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն ունի իր կողմից հաստատված միավորների սանդղակը, որը ներառում է՝
- ընթացիկ գնահատումը,
- եզրափակիչ գնահատումը,
- ինքնուրույն աշխատանքը։
Ուսումնական պարապմունքները ներառում են՝
- դասախոսություններ,
- գործնական պարապմունքներ,
- սեմինարներ,
- լաբորատոր աշխատանքներ,
- ուսումնական և արտադրական պրակտիկաներ,
- կուրսային և ավարտական աշխատանքներ։
Որակավորման աստիճաններ, ուսուցման ժամկետներ և ձևեր
Հայաստանում բարձրագույն և հետբուհական կրթությունը իրականացվում է երկաստիճան համակարգով՝ ներառելով բակալավրի և մագիստրոսի որակավորումները, ինչպես նաև պահպանելով դիպլոմավորված մասնագետի որակավորումը: Կրթական ծրագրերը մշակվում և հաստատվում են բուհերի կողմից՝ պետական կրթական չափորոշիչների հիման վրա, իսկ ուսուցումը կարող է իրականացվել տարբեր ձևերով՝ առկա, հեռակա, հեռավար և դրսեկության: Ուսումնառության տևողությունը տատանվում է 1-ից մինչև 5 տարի՝ կախված որակավորման աստիճանից և մասնագիտությունից:
Հայաստանում կան 3 հիմնական որակավորման աստիճաններ՝
- բակալավրիատ,
- մագիստրատուրա (ներառյալ կլինիկական օրդինատուրա),
- ասպիրանտուրա։
Բակալավրիատը բարձրագույն կրթության առաջին աստիճանն է՝ 4-ամյա կրթական ծրագիրով, որի ավարտին շրջանավարտները ստանում են բակալավրի որակավորման աստիճան: Այս ընթացքում ուսանողները ձեռք են բերում ընդհանուր և մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:
Մագիստրատուրա բարձրագույն կրթության երկրորդ աստիճանն է, որը թույլ է տալիս խորացնել մասնագիտական գիտելիքները և զարգացնել հետազոտական հմտությունները:
Մագիստրատուրան 2-ամյա կրթական ծրագիր է բակալավրի աստիճանից հետո: Այս ծրագրում ուսանողները մասնագիտանում են կոնկրետ ոլորտում, իրականացնում են հետազոտական աշխատանք և պաշտպանում մագիստրոսական թեզ:
Մագիստրոսի աստիճանը հնարավորություն է տալիս զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ և շարունակել կրթությունը:
Ասպիրանտուրա բարձրագույն կրթության երրորդ և ամենաբարձր աստիճանն է, որը նախատեսված է գիտական և մանկավարժական կադրերի պատրաստման համար: Ասպիրանտուրան 3-4 տարի տևողությամբ գիտահետազոտական ծրագիր է, որի ընթացքում ասպիրանտը կատարում է ինքնուրույն գիտական հետազոտություն, գրում և պաշտպանում է ատենախոսություն: Հաջող պաշտպանության դեպքում շնորհվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Այս որակավորումը հնարավորություն է տալիս զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ բուհերում և գիտական կենտրոններում:
Կրթաթոշակներ
Բաժնում ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում գործող կրթաթոշակների տեսակները, դրանց ստացման պայմանները և ընթացակարգերը: Ինչպես նաև՝ ուսումնական առաջադիմության միջոցով անվճար ուսուցման համակարգ տեղափոխվելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ:
Դիմել ուսանողական կրթաթոշակ ստանալու համար
Կրթաթոշակ կարող են ստանալ՝
- անվճար համակարգում սովորող ուսանողները,
- նախորդ կիսամյակում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները,
- սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։
Դիմումին կից՝ հիմնական պահանջվող փաստաթղթերն են․
- դիմում-հայտ,
- առաջադիմության տեղեկանք (տրամադրվում է բուհի կողմից),
- անձը հաստատող փաստաթուղթ
- սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր։
Ուսանողական կրթաթոշակի ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատություն յորաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։
Անվճար հիմունքներով
Եթե ուսանողը ընդունվել է բուհ անվճար իմունքներով, ապա նրա կրթաթոշակի չափը կազմում է 5,000 դրամ։
Բարձր առաջադիմություն
Եթե ուսանողը ցուցաբերի բարձր առաջադիմություն, ապա արդեն իսկ գործող 5,000 դրամ կրթաթոշակին կավելանա հավելյալ 1,000 դրամ, և գերազանցիկության կրթաթոշակը կկազմի 6,000 դրամ։ Բարձր առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակը 70,000-77,000 դրամ է՝ կախված նախորդ տարվա միջին որակական գնահատականից։
1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն
1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթաթոշակի չափը 50,000 դրամ է։
Առանց ծնողական խնամքի
Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակը 75,000 դրամ է:
Ուսանողական կրթաթոշակը տրամադրվում է դիմումից հետո հաջորդ ամսվանից։ Տրամադրման կարգի և ժամկետների մասին տեղեկատվությունը հնարավոր է ստանալ բուհից։
Ուշադրություն
- Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին։
- Ուսանողական կրթաթոշակ կարող են ստանալ նաև այն ուսանողները, որոնք սովորում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններ։
Ուսման վճարի փոխհատուցում
Ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցություն է, որը նախատեսված է որոշակի կատեգորիայի ուսանողների համար: Այն կարող է լինել ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական:
Դիմել ուսման վճարի փոխհատուցում ստանալու համար
Ուսման վճարի փոխհատուցում ստանալու համար դիմումին կից՝ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ընտանիքի անապահովության վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք),
-
բարձր առաջադիմությունը հավաստող տեղեկանք (տրամադրվում է բուհի կողմից)։
Ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։
Ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․
-
Մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով ունեն առավել բարձր գնահատականներ,
-
մնացել են առանց ծնողական խնամքի,
-
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ են կամ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող են,
-
զոհված զինծառայողի ընտանիքից են,
-
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ են դարձել,
սովորում են պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններ (ցանկ):
Ուսման վճարի մասնակի փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․
-
սոցիալապես անապահով են,
-
միակողմանի ծնողազուրկ են,
-
3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքներից են,
-
վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքից են,
-
ունեն 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամության կարգ ունեցող ծնողներ,
-
հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխաներն են,
-
ունեն մինչև 1 տարեկան երեխա,
-
ունեն բարձր առաջադիմություն։
Ուսման վճարի փոխհատուցումը տրամադրվում է հայտերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Ուսման վճարի փոխհատուցումը դադարեցվում է հետևյալ դեպքերում․
- ակադեմիական անբավարար առաջադիմություն,
- կարգապահական խախտումներ,
- սոցիալական կարգավիճակի փոփոխություն,
- ուսանողի ցանկություն,
- ակադեմիական արձակուրդ։
Ուսման վճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձ
Ուսման վարձը փոխհատուցվում է նաև եկամտային հարկի վերադարձով։ Եթե ուսանողը նաև գրանցված աշխատող է, կարող է դիմել եկամտային հարկի վերադարձի համար: Վերադարձի գումարը հաշվարկվում է 1 տարվա ընթացքում աշխատավարձից վճարած եկամտային հարկի չափով։
Ուսման վճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր միաժամանակ համապատասխանում են ստորև նշված բոլոր պայմաններին.
- ՀՀ քաղաքացի են,
- վարձու աշխատող են,
- սովորում են ՀՀ-ում հավատարմագրված բուհերի առկա ուսուցման հետևյալ մասնագիտություններով ծրագրերից մեկում՝ մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա (մանսագիտությունների ցանկը հնարավոր է գտնել ՀՀ կառավարության՝ 2023 թվականի ապրիլի 13-ի N 544-Ն որոշման մեջ)։
Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը՝ հետևյալ դեպքերում.
- հաջորդ կուրս փոխադրվելիս,
- բուհն ավարտելու տարվա ընթացքում,
- բուհն ավարտելուց հետո 2 տարվա ընթացքում։
Ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի դիմելու համար դիմումին կից (տրամադրվում է տեղում) պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- hանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
- բանկային տվյալներ (բանկի անվանումը և հաշվեհամար)։
Դիմել ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի համար
- Բարձրագույն ուսումնական հաստատությունը մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացրած սովորողների վերաբերյալ տվյալները։
- Բուհի կողմից տրամադրված տեղեկատվությունը նախարարությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 15-ը կամ ապրիլի 15-ը:
- Այնուհետև անհրաժեշտության դեպքում սովորողը գործատուի կողմից հաստատված տեղեկանք է ներկայացնում հարկ վճարողների սպասարկման ստորաբաժանում՝ ուսումնական տարվա մեջ ներառվող ամիսների համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ։
- Հարկային մարմինը վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարական:
- Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը հարկային մարմնի կողմից գանձապետարանի միջոցով փոխանցվում է սովորողի բանկային հաշվին: