Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին (հանրային ծառայությունների համարանիշ)
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է.
- ՀՀ քաղաքացիներին,
- ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին,
- ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց,
- ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին,
- փախստականներին։
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրվում է առցանց կամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում՝ նախապես այց ամրագրելով, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։
Ներկայացվող պահանջները
Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե`
- նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ
- կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ:
Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։
ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո ՝
- բացված պատուհանում անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
- նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,
- սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։
Վճարման չափը
ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը
Տեղեկանքն անմիջապես կուղարկվի դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի կլինի անձնական էջի «Դիմումներ» բաժնում էջը թարմացնելուց հետո։
Հղում օրենսդրությանը
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64