ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստուգել՝ արդյոք ընտանիքի անդամների տվյալները թվայնացված են

Ծառայության միջոցով հնարավոր է ստուգել ընտանիքի անդամների տվյալների թվայնացումը։ Օրինակ՝ ստուգել՝ արդյոք թվային տարբերակով ծննդյան կամ ամուսնության վկայական ունի ընտանիքի անդամը։ 

Եթե ընտանիքի որևէ անդամի տվյալները բացակայում են, ապա հնարավոր է առցանց հայտ ներկայացնել և ստանալ վկայականի կրկնօրինակի թվային տարբերակը։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Տվյալների ստուգման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել հայտ ներկայացնողի անձնական տվյալները,
  • ընտրել ընտանիքի անդամին,
  • ստուգել տվյալները և հանձնել հայտը։

Ներկայացվող պահանջներ

Տվյալների ստուգման ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում:

Պահանջվող տվյալները

Անվանափոխության առցանց գրանցման համար անհրաժեշտ են հայտ ներկայացնողի․

  • հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն։

Վճարման չափը և կարգը

Տվյալների ստուգումն անվճար է։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայությունը տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր