ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ

Փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը

Կենսաթոշակառուն և նպաստառուն ցանկացած պահի կարող է փոխել այն բանկը, որի միջոցով ցանկանում է ստանալ իր կենսաթոշակը կամ նպաստը։ 

Կենսաթոշակը, ծերության նպաստը, կերակրողին կորցնելու նպաստը, հաշմանդամության նպաստը վճարող բանկը փոխել հնարավոր է առցանց հայտ ներկայացնելով։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Ինչպե՞ս դիմել

Կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար անհրաժեշտ է՝

  • գրանցվել կայքում՝ լրացնելով պահանջվող տվյալները,

  • այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,

  • ընտրել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» դաշտը,

  • լրացնել դիմումատուի տվյալները,

  • ընտրել բանկը,
  • պահպանել դիմումը։

Ներկայացվող պահանջները

Այս ծրագրին կարող են միանալ միայն ՀՀ քաղաքացի կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են ծրագրի գործընկեր բանկերի միջոցով։

Նպաստառուն կամ կենսաթոշակառուն բանկը փոխելիս կարող է օգտվել նաև 12% հետվճարի ծրագրից։

12% հետվճարի ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը՝

  • «Ակբա բանկ» ԲԲԸ
  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ  
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Արցախ բանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ

Ուշադրություն
Հետվճարը չի գործում կոմունալ վճարումների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման) դեպքում։

12% հետվճարի ծրագիրը չի գործում անկախիկ եղանակով վարկը մարելիս կամ առցանց գնումներ կատարելիս։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ուղարկելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն կստանա SMS  հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։

Դիմումի հաստատման դեպքում կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը կփոխվի և ամեն ամիս կփոխանցվի թոշակառուի կամ նպաստառուի բանկային հաշվեհամարին։

Վճարումները կկատարվեն դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից:

Հղում օրենսդրությանը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք 

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։ (Անհրաժեշտ է կարդալ ամենավերջին փոփոխված տարբերակը)

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր