ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը

ՀՀ քաղաքացիները Հայաստանում ամուսնությունը գրանցելու համար պետք է լինեն առնվազն 18 տարեկան։

Ամուսնության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 օր

Ամուսնության առցանց գրանցման համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • անցնել «ԵսԵմ» նույնականացում, 
  • լրացնել հայտ ներկայացնողի և ապագա ամուսնու կամ կնոջ անձնական տվյալները,
  • հաստատել ամուսնական զույգի ընտանեկան կարգավիճակը,
  • ազգանունների փոփոխման էջում ամուսիններից յուրաքանչյուրը կարող է ընտրել մյուսի ազգանունը (փոփոխման դեպքում ամուսինները պետք է կրեն նույն ազգանունը),
  • ընտրել ամուսնության գրանցման նախընտրելի օր, հաստատել և ստորագրել (էլեկտրոնային) հայտը,
  • էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցել մյուս ամուսնուն,
  • ստորգրել թվային եղանակով և հանձնել հայտը։

 

Ներկայացվող պահանջները

Ամուսնության առցանց գրանցելու համար անհրաժեշտ է՝

  • լինել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի,
  • ունենալ «ԵսԵմ» նույնականացում և թվային ստորագրություն։

Պահանջվող տվյալները

Ամուսնության առցանց գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացող անձանց հանրային ծառայության համարանիշները (սոցիալական քարտի համար)։

 

Վճարման չափը և կարգը

  • Ամուսնության պետական գրանցումն անվճար է։
  • Ամուսնության հանդիսավոր կերպով գրանցումը կարող է արժենալ մինչև 60,000 դրամ։ Մանրամասները ներկայաված են ուղեցույցում։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

Ամուսնության վկայականն ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին հայտնը ներկայացնելուց հետո հաջորդ օրը։ Ամուսինները կարող են ընտրել ցանկացած օր՝ դիմումում նշված հաջորդ աշխատանքային օրվանից սկսած մինչև 6 ամիս ժամանակահատվածում։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր