Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ կառուցապատման նախագծման թույլտվություն
Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։
Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Առցանց եղանակով անշարժ գույքի նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է․
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները՝ ընտրելով մարզը, համայնքը և բնակավայրը,
- ընտրել նախագծման թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
- հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Նախագծման թույլտվություն ստանալու համար առցանց դիմելիս անհրաժեշտ է ունենալ․
- պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը,
- էլեկտրոնային ստորագրություն։
Պահանջվող փաստաթղթերը
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ունենալ՝
-
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ համապատասխան լիազորագիրը,
-
կառուցապատվող տարածքի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը,
-
անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը։
Ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անրաժեշտ է նաև՝
- վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթ։
Եթե կառուցապատվող հողամասի ինժեներական ուսումնասիրությունները անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման թույլտվություն ստանալու մասին դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը:
Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Կառուցապատման նախագծման թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 20-աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության կարևորության ու ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
- Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ համայնքապետարան՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտ դեպքում՝ նաև լիազորագիր)։
- Նախագծման թույլտվությունը, օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված, ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծ և դիﬕ համայնքապետարան՝ այդ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս 2 գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։