ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կյանքի իրադարձություն

Ունենալ և վարել ավտոմեքենա

Այս ուղեցույցում կգտնես բոլոր տեղեկությունները ավտոմեքենա ունենալու և Հայաստանում վարելու վերաբերյալ:

ՀՀ-ում ավտոմեքենա վարելու համար բալային համակարգ է գործում․ տարեկան կունենաս 13 բալ, որոնք կարող ես կորցնել ճանապարհային երթևեկության կանոնների յուրաքանչյուր խախտման դեպքում։ Իսկ բոլոր բալերդ սպառելու դեպքում կզրկվես վարելու իրավունքից։

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս ձեռք բերել և վարել ավտոմեքենա Հայաստանում

  1. Քայլ 1

    Ստացիր վարորդական իրավունք

    Վարորդական վկայական (իրավունք) ստանալու համար դու պետք է հանձնես որակավորման քննություններ

  2. Քայլ 2

    Ընտրիր ու գնիր ավտոմեքենա

    Ավտոմեքենան կարող ես ընտրել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից՝ այցելելով համապատասխան առցանց հարթակներ կամ ավտոշուկաներ։

  3. Քայլ 3

    Մաքսազերծիր ավտոմեքենան

    Ավտոմեքենան արտասահմանից ներմուծելու դեպքում անհրաժեշտ է մաքսազերծել այն։

  4. Քայլ 4

    Հաշվառիր ավտոմեքենան

    Անհրաժեշտ է ավտոմեքենան հաշվառել նախընտրելի հաշվառման-քննական բաժանում (ՀՔԲ)։

  5. Քայլ 5

    Ապահովագրիր ավտոմեքենան

    ՀՀ ճանապարհներով երթևեկելու համար ավտոմեքենան պետք է լինի ապահովագրված, հակառակ դեպքում կտուգանվես 100,000 դրամի չափով։

Վարորդական իրավունքի ստացումը

Վարորդական վկայական ստանալու համար դու պետք է 2 փուլով որակավորման քննություններ հանձնես՝


Անձը չի կարող մասնակցել վարորդական իրավունքի ստացման քննություններին, եթե՝

  • հաշվառված է թմրաբանական կամ հոգեբանական բժշկական հաստատություններում,
  • զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Տեսողական խնդիրներ ունենալու դեպքում անհրաժեշտ է՝

  • դիմել բժշկի,
  • անցնել զննություն,
  • բժշկից ստանալ փաստաթուղթ, որում նշվում է, որ տվյալ անձին ավտոմեքենա վարել չի արգելվում,
  • փաստաթուղթը ներկայացնել որակավորման քննություններին։

Հայաստանում օտարերկրյա վարորդական վկայականով վարելը

ՀՀ երկքաղաքացիները Հայաստանում մեքենա վարելու համար պետք է ունենան ՀՀ ազգային վարորդական վկայական, որը նրանք կարող են հեշտությամբ ստանալ առանց վարորդական տեսական և գործնական քննություններ հանձնելու։ ՀՀ ազգային վարորդական վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ այլ պետության կողմից տրված վարորդական վկայականի վավերականությունը պարզելուց հետո, ընդ որում՝ օտարերկրյա վարորդական վկայականը չի կորցնում իրավական ուժը։

Օտարերկրացիները կարող են Հայաստանում մեքենա վարել օտարերկրյա վարորդական վկայականով, եթե այն համապատասխանում է «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայի պահանջներին։

Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա

Մաքսազերծում

Ավտոմեքենա կարող ես գնել ինչպես ՀՀ շուկայից, այնպես էլ արտասահմանից։ Արտասահմանից ներմուծելու դեպքում անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ նկարագրությունը ներկայացված է ուղեցույցում:

Հաշվառում

Ավտոմեքենան գնելուց հետո 15 օրվա ընթացքում պետք է դիմես Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։ Իսկ այն արտասահմանից ներմուծելու դեպքում նշված 15-օրյա ժամկետը հաշվարկվում է ավտոմեքենայի հայտարարագրման օրվանից։

Ավտոմեքենայի հաշվառման գործընթացի քայլ առ քայլ ուղեցույցում կարող ես գտնել քեզ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։

Տեղեկատվություն էլեկտրական մեքենա վարողներին

Էլեկտրական մեքենաների արտոնություններ

Էլեկտրական մեքենաների օգտագործումը նվազեցնում է շրջակա միջավայրի և օդի աղտոտվածությունը։ Այդ իսկ պատճառով Էլեկտրական մեքենաների դեպքում գործում են մի շարք արտոնություններ՝ սկսած մաքսազերծման գործընթացից մինչև ավտոկայանատեղիում մեքենան կայանելը։

Վաճառք և վերահաշվառում

Երբ վաճառում ես ավտոմեքենան, այն անհրաժեշտ է հանել հաշվառումից։

Ե՞րբ է ավտոմեքենան վերահաշվառվում

 

Ավտոմեքենան անհրաժեշտ է վերահաշվառել, երբ․

  • փոփոխվում է սեփականատիրոջ անձնագրային որևէ տվյալ, օրինակ՝ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը, իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության գտնվելու վայրը կամ անվանումը,

  • փոփոխվում են ավտոմեքենայի թափքի կամ այլ համարակիր մասերի  (VIN code ունեցող մասեր, ինչպես նաև համարակալված այլ հանգույցներ ու ագրեգատներ, օրինակ՝ փոխանցման տուփ, ամրաշրջանակ և այլն) համարները,

  • փոփոխվում է ավտոմեքենայի գույնը կամ համարանիշը,

  • ավտոմեքենան վերասարքավորվում է։ Վերասարքավորումը ավտոմեքենայի կառուցվածքի փոփոխությունն է, երբ տեղադրվում կամ հեռացվում են այնպիսի բաղադրիչ մասեր, որոնք ազդում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա։


Ավտոմեքենայի վերահաշվառումն իրականացվում է միևնույն հաջորդական քայլերով, ինչպիսիք ավտոմեքենայի առաջին հաշվառման դեպքում են։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի

Տեխնիկական զննություն

Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։

Ուշադրություն
Տեխնիկական զննություն կատարելիս ավտոմեքենայի գծով նախորդ տարիների ընթացքում կուտակված գույքահարկի պարտավորությունը պետք է մարված լինի։

Առցանց գտնել ավտոմեքենայի տեխնիկական զննության կայան և ամրագրել այց
Սկսել
Առցանց ստուգել ավտոմեքենայի տեխնիկական զննման ժամկետը
Սկսել

Առանց տեխնիկական զննության վարելու դեպքում ստիպված կլինես վճարել 20,000 դրամ տուգանք։

Ապահովագրություն

Հայաստանում գործում է ավտոմեքենայի ապահովագրության 2 տարբերակ՝ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ։ ՀՀ ճանապարհներով երթևեկելիս ԱՊՊԱ ապահովագրությունը պարտադիր է, իսկ ԿԱՍԿՈ ապահովագրությունից հնարավոր է օգտվել՝ ըստ ցանկության։ 

Ավտոմեքենան ապահովագրելու վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են ուղեցույցում.

Վարչական իրավախախտումներ

Կայանում, տուգանքներ, զեղչեր և օգտակար հավելվածներ

ՀՀ-ում ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելու դեպքում գործում են վարչական տուգանքներ, որոնց չափը և ձևը կախված են խախտման տեսակից։ Բալային համակարգի, տուգանքների համար գործող զեղչերի մասին բոլոր տեղեկությունները և այլ օգտակար հղումներ ներկայացված են ուղեցույցում։ 

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր