ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Սփյուռք

Դիմել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար

Օտարերկրյա պետությունից ՀՀ մշտական բնակության տեղափոխվող հայերը կարող են իրենց անձնական իրերն ու ապրանքները Հայաստան ներմուծել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսատուրք վճարելու։ Այս արտոնությունից օգտվելու համար հնարավոր է դիմել 2 եղանակով՝

  • ուղարկելով նամակ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային փոստի հասցեին,
  • ֆիզիկապես՝ այցելելով Արարատյան տարածքային մաքսատուն (հասցե՝ Երևան 0082, Ծովակալ Իսակովի պողոտա 10) կամ Պետական եկամուտների կոմիտե (հասցե՝ Երևան 0015, Մովսես Խորենացու 3)։
Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Հայրենադարձ աձինք
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Առանց մաքսային վճարների անձնական օգտագործման իրերը Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ է․ 

  • լինել ազգությամբ հայ, ով մշտական բնակության նպատակով տեղափոխվում է Հայաստան,
  • ունենալ ՀՀ քաղաքացիություն, Հայաստանում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ,
  • վերջին 7 տարիների ընթացքում գտնված լինել օտարերկրյա պետությունում առնվազն 1280 օր և առավելագույնը 2550 օր,
  • գրանցված լինել ՀՀ որևէ հասցեում,
  • նախկինում օգտված չլինել նշված արտոնությունից։

Ուշադրություն
Նախքան Պետական եկամուտների կոմիտե դիմելն անհրաժեշտ է դիմել նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ ՀՀ-ում մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար։

Պահանջվող փաստաթղթերը

Անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար անհրաժեշտ է տեղում լրացնել դիմում և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

  • օտարերկրյա պետության անձնագիրը կամ կացության քարտը,
  • տեղափոխվող ապրանքների ցուցակը՝ դրանց անվանումները, քաշը, քանակը, հաշիվ-ապրանքագիր՝ ապրանքների արժեքներով,

  • բեռնափոխադրող ընկերության հետ կնքված գույքի տեղափոխության պայմանագիրը և վճարման անդորրագիրը,

  • տրանսպորտային միջոց տեղափոխելու դեպքում՝ տրանսպորտային միջոցի՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստաթղթերը՝ տրամադրված օտարերկրյա պետության լիազոր մարմնի կողմից։

Տրամադրման ժամկետը և կարգը

Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու դիմումն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո դիմողը ծանուցվում է Պետական եկամուտների կոմիտեի որոշման մասին։

  • Դիմումը հաստատվելու դեպքում անձը կարող է այցելել Արարատյան տարածքային մաքսատուն և ստանալ իր ապրանքները՝ առանց մաքսատուրք վճարելու։
  • Եթե դիմումը չի հաստատվում, ապա դիմողը ապրանքները ստանալու համար պետք է վճարի սահմանված մաքսատուրքը։


Հղում օրենսդրությանը

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր