Բուժօգնությունը Հայաստանում

Ուղեցույցի օգնությամբ կծանոթանաս, թե ինչպես է կազմակերպվում բժշկական օգնությունը և սպասարկումը ՀՀ-ում, առհասարակ բուժօգնության ինչ տեսակներ կան, և ինչ իրավունքներ և պարտավորություններ ունի պացիենտը բուժօգնություն ստանալիս։ Ինչպես նաև կտեղեկանաս բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասին, մասնավորապես․

Բուժօգնության տեսակներ

Հայաստանում բուժօգնության տեսակներն են․ 

  • շտապ և անհետաձգելի բուժօգնություն, որը ցուցաբերվում է հանկարծակի առաջացած վտանգավոր իրավիճակներում,

  • առաջնային բուժօգնություն, որը անվճար, մատչելի մեթոդներով և առավելապես կանխարգելիչ բնույթի սպասարկում է,  

  • մասնագիտացված բուժօգնություն, որտեղ կիրառվում են հատուկ մեթոդներ ու տեխնոլոգիաներ (հիմնականում՝ վճարովի ծառայություններ),

  • կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություններ ունեցող հիվանդներին տրամադրվող ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական աջակցություն (պալիատիվ բժշկական օգնություն)։

Շտապ բուժօգնություն

Եթե քեզ կամ կողքիդ գտնվող որևէ մեկին բժշկի օգնություն է պետք, ցանկացած բջջային կամ ֆիքսված հեռախոսից զանգահարիր «1-03»։

Հնարավորության դեպքում կարելի է նաև անմիջապես գնալ որևէ հիվանդանոցի շտապ օգնության ընդունարան (էմերջենսի)։

Ուշադրություն

Շտապօգնության զանգը և ծառայությունը անվճար են բոլորի համար 8 կանչի դեպքում։

Անհետաձգելի բուժօգնություն

Անհետաձգելի բժշկական օգնությունը տրամադրվում է հանկարծակի սուր կամ քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքերում, որոնք կյանքին անմիջական վտանգ չեն սպառնում։ Այն իրականացվում է բուժհաստատության Էմերջենսի բաժնում՝ մինչև 24 ժամ տևողությամբ։ Այս ժամանակահատվածից հետո պացիենտը կամ հոսպիտալացվում է, կամ դուրս գրվում։

Անվճար և համավճարով բուժօգնություն (պետական ապահովագրություն)

Պետական ապահովագրության շրջանակում բժշկական օգնությունը պետությունը կազմակերպում է անվճար կամ արտոնյալ (համավճար) տարբերակներով՝ բժշկական հաստատությունների կամ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության սկզբունքով, ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան։

համավճարով բուժօգնություն

Առաջնային բուժօգնություն (պոլիկլինիկակա)

Պոլիկլինիկաներում, գյուղական ամբուլատոր հաստատություններում և բուժակ-մանկաբարձական կետերում մատուցվում են առողջության վերահսկմանն ու հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործառույթներ (առողջության առաջնային պահպանում):

Այդ ծառայությունները կարող ես ստանալ քո ընտրած բժշկական հաստատությունում, քո ընտրած բժշկի կողմից, որը համարվում է առողջությանդ առաջնային պահպանման (պոլիկլինիկա, ամբուլատորիա) բժիշկը։

Պատվաստումներ

Պատվաստումը վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար անձի օրգանիզմում իմունիտետ (անընկալություն) առաջացնելու նպատակով պատվաստնյութի որոշակի չափաքանակի ներարկում է։ Դա նրան պաշտպանում է հիվանդությունից, իսկ հիվանդանալու դեպքում ապահովում է հիվանդության թեթև ընթացքը։ 

Կանխարգելիչ հետազոտություններ (սքրինինգներ)

Նոր ծառայություն
Առցանց ամրագրել այց բժշկական ծառայություններից օգտվելու համար
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն և 2024 թվականի մարտի 11-ի N 87-Ն հրամանների։

Պացիենտի իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր անձ բուժօգնություն ստանալիս իրավունք ունի տեղեկացված լինելու իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված բուժօգնության արդյունքի և ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ անգործունակ ճանաչված անձի դեպքում այդ տվյալները անձին տրամադրվում են, եթե բժշկի կարծիքով նա ի վիճակի է գնահատել իր առողջական վիճակը։

Ուղեցույցը կազմվել է համաձայն՝ «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի։
Այս էջը օգտակա՞ր էր